«Այսօրվա ոստիկանապետը միշտ եղել է բռնաճնշումների գործողությունների կիզակետում». Գագիկ Եղիազարյան

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարող է մի քիչ խիստ թվալ, բայց հակառակն ապացուցել անհնար է. ուրեմն այսպես՝ 1995-1996թթ Լևոն Տեր-Պետրոսյանն իր համախոհ-հանցակիցների հետ զավթեց հայ ժողովրդի իշխանությունը, իսկ այդ անձանցից մեկը հրապարակավ հայտարարեց, թե եթե անգամ ընդիմությունը 100% ձայն ստանար՝ իշխանությունը տվող չկար, վրադիր այդ ամենին հայ ժողովրդի դեմ Հայաստանի իշխանությունը տանկեր հանեց... Կարճ ժամանակ հետո հանցակիցներով չկարողացան գողոնն ու ավարը կիսել և ԼՏՊ-ն ստիպված եղավ հրաժարական տալ, քանի որ տվյալ պահին մնացել էր միայնակ` իր իսկ կողմից ստեղծած հանցավոր խմբավորման դեմ... 98-ին կրկին ժողովրդի կամարտահայտմանը դեմ իշխանության ղեկին հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը, նույն հանցվոր խմբավորման աջակցությամբ, բայց քանի որ արդեն ճաքեր կային՝ բանը հասավ նոր երկպառակության և կրկին միմյանց դեմ դուրս եկան հանցավոր խմբի անդամները: Շարունակությունը բոլորին հայտնի է... 2003-ին ՌՔ-ն էլ ավելի մեծ բռնությունների և ճնշումների միջոցով վերարտադրվեց, ինչը բնականաբար շարունակվել է նրա կառավարման ողջ ընթացքում: Այս մարդու կառավարման ավարտը նշանավորվեց մարտի 1-ի սպանդով, որի արդյունքում բռնազավթված իշխանությունը փոխանցվեց Սերժ Սարգսյանին, որն իր նախորդներից տարբերվում էր միայն առավել խորամանկությամբ: Բոլոր երեք կառավարիչների օրոք հայ ժողովրդի իրավունքները մասսայաբար, բացեիբաց ոտնահարվել են, երկիրը ենթարկվել է անօրինակ թալանի, տեղի են ունեցել տասնյակ և հարյուրավոր քաղաքական սպանություններ, որոնք այդպես էլ չբացահայտված ու անպատիժ են մնացել, երկրից արտագաղթել է բնակչության գրեթե կեսը, այսինքն տեղի է ունեցել սպիտակ ցեղասպանություն, սեփական ժողովրդի հանդեպ տեռոր, հայ ժողովուրդը կրել է հսկայական կորուստներ, որոնց մի ճնշող մասն անդառնալի... Այս ողջ ժամանակահատվածում ոստիկանական համակարգը եղել է հանցագործ ռեժիմների հենարանը և մահակը, իսկ այսօրվա ոստիկանապետը ողջ այդ ընթացքում անշեղորեն բարձրացել է սանդղակով ու միշտ եղել է բռնաճնշումների գործողությունների կիզակետում, հիմա սա և իր նմանները խոսում են բարձր արժեքներից, հումանիզմ, օրենք, իրավունք և այլն և այլն, իսկ մյուսը՝ նախկին փոխոստիկանապետը, ողջ իր կարիերայի ընթացքում նվազագույնը եղել է աչք փակողի դերում և սղագրել հանցանքներն ու հիմա մեզ մեղադրում է սպանության մեջ՝ քաջատեղյակ լինելով, որ իր իսկ ղեկավարությունն ու այսօրվա ոստիկանապետն են սպանությունների հեղինակն ու պատասխանատուն: Հ.Գ. Եթե ցանկանում ենք Հայաստանն իրավական երկիր դարձնել, պարտավոր ենք հեղափոխական տրամաբանությամբ ազատվել նախկին համակարգի մնացուկներից ու գաղտնազերծումից հետո իրականացնել անցումային արդարադատություն, որտեղ կքննվեն բոլոր հնչեղ գործերը, բոլոր երեք բռնազավթիչների արարքները, և կքննվի նաև ինչի՞ ոչ մեր արարքը և կտրվի իրավական գնահատական...»:

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Շուշիի հիվանդանոցից տղան զանգել է իր նշանածին ու զանգն ընդհատվել է․․․ ապացույցներ ունենք (video) Խնդրում եմ՝ Սամվել Կարապետյանը Մուրադովի ցուցակը թող բերի, գիտեմ՝ կարող եք․անհետ կորածի մայրը հուզվեց (video) «Սալամ» էին ինձ գրել անհետ կորած տղայիս համարից, գեոլոկացիայով գիտեմ՝ ուր ա եղել․ անհետ կորածի հայր (video) Էդ թուրքին չպիտի հետ տան, վաղը հերթով գալու են․ գիտե՞ք՝ ինչ են արել իրենք մեր տղերքի հետ (video) Արա՛,դու տարեկան 12 մլն դրամ ավել աշխատավարձ ես ստանալու,թոշակառուն՝ 12 հազար․տնտեսագետը՝ Փաշինյանին (video) Ավտովթար՝ Զովունիում. բախվել են «Opel»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Ռուսական ուժերը Ուկրաինայում հարձակվել են երկու ավտոբուսի վրա․ զոհվել է 30 մարդ «Կապանի մորգում մեր տղերքի մարմինները նեխցրել են»․ անհետ կորածի հարազատը սարսափելի մանրամասներ ասաց (video) Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը ՌԴ բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Աննոպոլյե բնակավայրի նկատմամբ. ՊՆ «Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը 2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել են «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am