«Թուֆենկյան» կենտրոնի մոտ տեղի ունեցած սպանության գործով հետախուզվողները արտահանձնվել են Հայաստան/տեսանյութ/

Փետրվարի 5-ին Վրաստանից Հայաստան արտահանձնվեցին Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը։ Նրանք 2017 թվականի սեպտեմբերի 15-ից հետախուզվում էին մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության, երկու կամ ավելի անձանց սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով։ Հայտնաբերումը վրաց գործընկերների հետ Հայաստանի ոստիկանության արդյունավետ համագործակցության դրվագներից է: ՀՀ ոստիկանության աշխատակիցները լայնածավալ ու համակարգված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում, սերտորեն փոխգործակցելով Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, 2017 թվականի հոկտեմբերի 19-ին Վրաստանում հայտնաբերել են 37-ամյա Բլբուլյանին ու 35-ամյա Կարադավիդովին: Հիշեցնենք, որ 2017-ի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13-ն անց 30-ի սահմաններում ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնական պահպանության բաժի ոստիկաններից մեկը ահազանգել էր բաժին ու հայտնել, որ Թուֆենկյան կենտրոնի կողմից կրակոցների ձայներ են լսվում: Նույնաբովանդակ ահազանգ էր ստացվել նաև 911 ծառայություն: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդն էլ հայտնել էր, որ Թուֆենկյան հյուրանոցի մոտ կայանված իր ավտոմեքենան կրակոցներից վնասվել է, ինքն էլ սրահում է: Ահազանգերից րոպեներ անց քաղաքացիների հոսքը դեպքի վայրում արգելվեց՝ փորձաքրեագիտական ու քննչական գործողություններ էին կատարվում: Այդ պահի դրությամբ հայտնի էր, որ մի տղամարդ է հրազենային վիրավորումով տեղափոխվել հիվանդանոց: Վնասվել էր նրա աջ բազուկն ու կրծքավանդակը: Վիրավորը Ալավերդու բնակիչ 39-ամյա Վահագն Աբգարյանն էր: Թուֆենկյան հյուրանոցի մոտ հայտնաբերվեց տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով: Սպանվածը ևս Ալավերդուց էր՝ 43-ամյա Գագիկ Մոսինյան: Պարզվեց, որ միասին են եղել, երբ նրանց ուղղությամբ կրակել են, նաև, որ հրազեն գործադրողները երեքով են եղել: Դեպքի վայրում հայտնաբերվեց «Ֆոլքսվագեն»: Նախնական տվյալներով՝ կասկածյալներն այդ մեքենայում են եղել: Հանցագործությունից հետո, թողնելով մեքենան, ոտքով փախել էին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ՝ դատարկ պահունակով, նաև «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով, 5.45 մմ տրամաչափի 26 հատ կրակված պարկուճ, 4 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ: Ժամերի ընթացքում ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, նաև Երևան քաղաքի ու Լոռու մարզային վարչությունների ծառայողները պարզեցին առանձնապես ծանր հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը՝ Երևանի բնակիչ 62-ամյա Ռաֆիկ Խաչատրյան, Ալավերդու բնակիչներ Ալբերտ Բլբուլյան և Արմեն Կարադավիդով: Դեպքի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 15-ին, նրանց մեղադրանք առաջադրվեց ու հայտարարվեց հետախուզում՝ խափանման միջոցը կալանք: Մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 22-ին, ոստիկանները Կոտայքի մարզում հայտնաբերեցին ու քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկեցին 60-ամյա Ռաֆիկ Մկրտչյանին: Վրաստանում հայտնաբերված ու Հայստան տեղափոխված Ալբերտ Բլբուլյանին և Արմեն Կարադավիդովին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։ Դեպքի հանգամանքներն ու յուրաքանչյուրի դերակատարումը նախաքննությամբ պարզվում են:

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Շուշիի հիվանդանոցից տղան զանգել է իր նշանածին ու զանգն ընդհատվել է․․․ ապացույցներ ունենք (video) Խնդրում եմ՝ Սամվել Կարապետյանը Մուրադովի ցուցակը թող բերի, գիտեմ՝ կարող եք․անհետ կորածի մայրը հուզվեց (video) «Սալամ» էին ինձ գրել անհետ կորած տղայիս համարից, գեոլոկացիայով գիտեմ՝ ուր ա եղել․ անհետ կորածի հայր (video) Էդ թուրքին չպիտի հետ տան, վաղը հերթով գալու են․ գիտե՞ք՝ ինչ են արել իրենք մեր տղերքի հետ (video) Արա՛,դու տարեկան 12 մլն դրամ ավել աշխատավարձ ես ստանալու,թոշակառուն՝ 12 հազար․տնտեսագետը՝ Փաշինյանին (video) Ավտովթար՝ Զովունիում. բախվել են «Opel»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Ռուսական ուժերը Ուկրաինայում հարձակվել են երկու ավտոբուսի վրա․ զոհվել է 30 մարդ «Կապանի մորգում մեր տղերքի մարմինները նեխցրել են»․ անհետ կորածի հարազատը սարսափելի մանրամասներ ասաց (video) Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը ՌԴ բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Աննոպոլյե բնակավայրի նկատմամբ. ՊՆ «Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը 2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել են «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am