«Չքնելուց կամաց-կամաց խելագարվում եմ… պետական կառույցները պատ են, լուռ են». Հովհաննես Գալստյան

Հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Non vi, sed arte* Ֆիլմ արողի միսն ու արյունը *** Կրկնահացադուլի հինգերորդ օրն է։ Չքնելուց կամաց-կամաց խելագարվում եմ։ Ոստիկաններն անհանգստանում են, շտապ օգնությունն առաջարկում է տեղափոխվել հիվանդանոց, իսկ պետական կառույցները, որ պիտի պահեն-պահպանեն, շահեն-փայփայեն արարելու իմ իրավունքը, պատ են, լուռ են։ Պատճառը թշնամանքն է։ Իմ հանդեպ։ Ասում են՝ ԴՈՒ մի արա ֆիլմ։ Ուրիշներն անեն, դու մի արա։ Հարցնում եմ ինչո՞ւ։ Հարցը մնում է օդում։ Լինի մեկը, բերի մեկ փաստարկ՝ ինչու չպետք է լինի «Տատիկիս Վարսերը»։ Սիրով կլսեմ։ Կթողնեմ կհեռանամ կինոյից։ Ֆիլմ չեմ անի։ Բայց, պետական այրեր, կինոյի պատասխանատուներ, բերեք ՄԵԿ հիմնավորված փաստարկ՝ ինչու՞ չպետք է արվի։ Չէ՞ որ կոտրած ձեր ձեռքով եք ստանձնել պարտավորություն։ Ինձ չէ՝ աշխարհով մեկ խոստացել եք։ Նայեք ֆիլմի ներսը, փոքր, պստլիկ սողուններ, ո՞վ եք դուք այս պատմության մեջ։ Մի կողմ դրեք իմ անձը, ծառա եղեք, երախտապարտ եղեք հասարակությանը, որ ձեզ սնում է, եղեք պետական ծառայող՝ կատարեք ձեր գործը, հասկացեք ձեր առաքելությունը։ Հասկացե՛ք ինչի հետ գործ ունեք։ Դուք չեք գնում «գործի», գնում եք տաճար, որտեղից մարդիկ տքնելով արվեստ են հանում։ Վաղը ձեզանից փոշի չի մնալու, մարդկանց արածը մնալու է։ Դուք չգիտեք՝ ինչ միս, ինչ արյուն ունի ֆիլմ արողը։ Ես գալու եմ առաջ, դուք հետ եք քաշվելու։ Բարեկամի խորհուրդ եմ տալիս․ սանձե՛ք ձեր ատելությունը, սանձե՛ք ձեր մեծամտությունը, սանձե՛ք ձեր թշնմանքը։ Խաղաղություն հաստատեք ձեր մտքում։ Համապատասխանե՛ք այսօր ի դժբախտություն մեզ, ձեզ վստահված դերին։ Վաղը չէք լինելու, ձեր ապականված անունն է լինելու որպես խարան ձեր թշվառ ցեղի վրա։ Բարեկամի խոսք եմ աում։ Non vi, sed arte* – Ոչ ուժով, բայց արվեստով»:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Շուշիի հիվանդանոցից տղան զանգել է իր նշանածին ու զանգն ընդհատվել է․․․ ապացույցներ ունենք (video) Խնդրում եմ՝ Սամվել Կարապետյանը Մուրադովի ցուցակը թող բերի, գիտեմ՝ կարող եք․անհետ կորածի մայրը հուզվեց (video) «Սալամ» էին ինձ գրել անհետ կորած տղայիս համարից, գեոլոկացիայով գիտեմ՝ ուր ա եղել․ անհետ կորածի հայր (video) Էդ թուրքին չպիտի հետ տան, վաղը հերթով գալու են․ գիտե՞ք՝ ինչ են արել իրենք մեր տղերքի հետ (video) Արա՛,դու տարեկան 12 մլն դրամ ավել աշխատավարձ ես ստանալու,թոշակառուն՝ 12 հազար․տնտեսագետը՝ Փաշինյանին (video) Ավտովթար՝ Զովունիում. բախվել են «Opel»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Ռուսական ուժերը Ուկրաինայում հարձակվել են երկու ավտոբուսի վրա․ զոհվել է 30 մարդ «Կապանի մորգում մեր տղերքի մարմինները նեխցրել են»․ անհետ կորածի հարազատը սարսափելի մանրամասներ ասաց (video) Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը ՌԴ բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Աննոպոլյե բնակավայրի նկատմամբ. ՊՆ «Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը 2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել են «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am