«Իմ քայլը» Ատոմ Ջանջուղազյանի և նրա տեղակալի համար կարող է տհաճ խոսակցություն պատրաստել

168.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 7-ին, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպման է հրավիրել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին և նրա տեղակալ Կարեն Բրուտյանին: Հանդիպման քննարկվելիք թեմաներից մեկը, բնականաբար, նախարարությունում աղմկահարույց պարգևավճարների հարցն է, որոնք հրապարակել էր «168 Ժամը»: Ատոմ Ջանջուղազյանը, հիշեցնենք, ստացել էր ավելի քան 5 մլն դրամ պարգևավճար, նրա սանիկը՝ Կարեն Բրուտյանը՝ ավելի քան 7 մլն դրամ պարգևավճար, որն ամենաբարձր թիվն էր պարգևավճար ստացողների ցանկում: Սակայն այժմ առավել կարևոր հարցը, թերևս, «Ինտեր Լիմենս» ընկերության գործունեության խնդիրն է, և արդյո՞ք «Իմ քայլը» չի պատրաստվում Ատոմ Ջանջուղազյանին և նրա տեղակալ Կարեն Բրուտյանին հարցեր ուղղել դրա վերաբերյալ: Անցած տարի մամուլում մի շարք աղմկահարույց հրապարակումներ եղան, որ «Ինտեր Լիմենսը» տարիներ շարունակ փաստացի մենաշնորհային կարգավիճակով զբաղվել է պետական գնումների կազմակերպմամբ և գնումների գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ, ինչը մեծ շահույթներ է ապահովել: Նման մոնոպոլ կարգավիճակը ընկերության համար, ըստ մեր տեղեկությունների, ստեղծել են Ատոմ Ջանջուղազյանն ու Կարեն Բրուտյանը՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, ազդեցությունը և այլ կապերը: Ընկերությունը հիմնադրել է Կարեն Բրուտյանը, ըստ էության այն փոխկապակցված կերպով սպասարկել է վերջինիս և Ատոմ Ջանջուղազյանի շահերը: Ընկերության գործունեության մեջ մշտապես ներգրավված են եղել այս երկու պաշտոնյաների ընկերներն ու ազգականները: Բավական է ասել, որ ընկերության վերջին տնօրենն Ատոմ Ջանջուղազյանի եղբայրն էր՝ Գագիկ Ջանջուղազյանը: Եվ ահա, մամուլի այդ հրապարակումներից հետո՝ հասկանալով, այդ ամենը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ, Կարեն Բրուտյանն ու Ատոմ Ջանջուղազյանը 2018թ. դեկտեմբերի վերջերին դադարեցրել են «Ինտեր Լիմենսի» գործունեությունը: Իսկ ավելի ճիշտ՝ ժամանակավոր կանգնեցրել են, այսպես ասած՝ մինչև վտանգն անցնի: Այսինքն՝ «սուզվել ջրի հատակը»՝ մինչև նոր խորհրդարանը կսկսի աշխատել, մինչև նոր կառավարություն կձևավորվի, մինչև կադրային բոլոր նշանակումները կլինեն, և ամեն ինչ անել, որպեսզի ժամանակավոր մոռանան իրենց, որից հետո «Ինտեր Լիմենսը» կվերսկսի իր գերշահութաբեր գործունեությունը: Այնպես որ, եթե «Իմ քայլը» Ատոմ Ջանջուղազյանին ու Կարեն Բրուտյանին «Ինտեր Լիմենսի» վերաբերյալ էլ հարցախեղդ անի, ապա վերջիններիս համար տհաճ իրավիճակ կստեղծվի, քանի որ նրանց մեղադրում են կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործունեության մեջ:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Շուշիի հիվանդանոցից տղան զանգել է իր նշանածին ու զանգն ընդհատվել է․․․ ապացույցներ ունենք (video) Խնդրում եմ՝ Սամվել Կարապետյանը Մուրադովի ցուցակը թող բերի, գիտեմ՝ կարող եք․անհետ կորածի մայրը հուզվեց (video) «Սալամ» էին ինձ գրել անհետ կորած տղայիս համարից, գեոլոկացիայով գիտեմ՝ ուր ա եղել․ անհետ կորածի հայր (video) Էդ թուրքին չպիտի հետ տան, վաղը հերթով գալու են․ գիտե՞ք՝ ինչ են արել իրենք մեր տղերքի հետ (video) Արա՛,դու տարեկան 12 մլն դրամ ավել աշխատավարձ ես ստանալու,թոշակառուն՝ 12 հազար․տնտեսագետը՝ Փաշինյանին (video) Ավտովթար՝ Զովունիում. բախվել են «Opel»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Ռուսական ուժերը Ուկրաինայում հարձակվել են երկու ավտոբուսի վրա․ զոհվել է 30 մարդ «Կապանի մորգում մեր տղերքի մարմինները նեխցրել են»․ անհետ կորածի հարազատը սարսափելի մանրամասներ ասաց (video) Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը ՌԴ բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Աննոպոլյե բնակավայրի նկատմամբ. ՊՆ «Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը 2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել են «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am