Կառավարության ծրագրի առաջին բաժինը բավականին թույլ և պարզունակ տպավորություն է թողնում. Չալաբյան

Երեկ ՀՀ Կառավարությունը քննարկել է իր հնգամյա գործունեության ծրագիրը։ Թեև այն պաշտոնապես դեռ չի հրապարակված, հիմնական փաստաթուղթը տարբեր ճանապարհներով սկսել է հայտնվել շրջանառության մեջ, և կարելի է արդեն առաջին գնահատականները տալ։ Քանի որ փաստաթուղթը բավական մեծ է, գնահատականներն էլ իմաստ ունի տալ ըստ բաժինների (այն ունի 8 բաժին), այսօր կենտրոնանամ 1-ին բաժնի՝ Կառավարության գործունեության հիմնական ուղենիշների վրա։ Սկսեմ, ինչպես միշտ, դրականից՝ ա) Հստակ նշված է կառավարության հիմնական գերակայությունը՝ մրցունակ և ներառական տնտեսություն կառուցել, ես ինքս էլ դա կունենայի որպես առաջին գերակայություն բ) այս գերակայության շրջանակներում նշած են մի շարք առանցքային ուղղություններ, որոնք ևս անվիճելի են՝ տնտեսական գործունեության հնարավորություննեի ընդլայնումը, պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, մարդկային ներուժի զարգացումը, և ենթակառուցվածքների զարգացումը, սա ազատական տնտեսություն կառուցելու տեսակետից "դասական" մենյու է, և ինձ համար լրիվ հասկանալի և ընդունելի գ) այդ ուղղությունների ներսում նշված բազմաթիվ խնդիրներ ևս խելամիտ են ձևակերպված․ և այս մակարդակով առարկություն չեն առաջացնում Շարունակեմ նրանով, թե որտեղ եմ խնդիրներ տեսնում։ ա) թեև մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելը պետք է լինի առաջին գերակայությունը, Հայաստանի պայմաններում այն չպետք է լինի միակը։ Առնվազն երկրի անվտանգության ապահովումը և հանրային արդարության վերականգնումը պետք է լինեն տնտեսական զարգացմանը համարժեք գերակայություններ, քանի որ երկուսի մասով մեր երկիրը շատ հեռու է դեռ մեր քաղաքացիների սպասումներից, իսկ հեղափոխությունն էլ ավելի շատ պայմանավորված էր հենց անվտանգության և արդարության խիստ պակասով, քան տնտեսական զարգացման, որը լավ թե վատ, մինչև հեղափոխությունն էլ էր տեղի ունենում։ բ) աղքատության հաղթահարումը և տարածքային համաչափ զարգացումը, որը Հայաստանի համար կարևորագույն խնդիր է, նույնիսկ նշված չէ գերակայությունների մեջ։ Որևէ անդրադարձ չկա նաև նրան, թե անկախությունից ի վեր կուտակված տնտեսական տարբեր ձևախեղումները, մենաշնորհները, և ապօրինությունները ինչպես պետք է հաղթահարվեն, թեև դրանք աղքատության և անարդարության հիմնական աղբյուրն են երկրում։ գ) Կառավարության խնդիրների մասով, նշած չեն ոչ սահմանդրական բարեփոխումները (այնինչ ակնհայտ դրանց կարիքը կա), ոչ դատա-իրավական բարեփոխումները, ոչ ժողովրդավարական համակարգի հետագա զարգացումը, ոչ հանրային համերաշխության ամրապնդումը, ոչ էլ որևէ համազգային խնդիր։ Այնպիսի տպավորություն է ընդհանրապես, որ կառավարությունը իր խնդիրները տեսնում է միայն սոցիալ-տնտեսական կառավարման ոլորտում՝ թեև նոր Սահմանադրությամբ, նրա խնդիրները շատ ավելի ընդարձակ են, այն պետական իշխանության առանցքային մարմինն է։ դ) և այս բաժնում, և այլուր, ամենուրեք նշված են ուղղություններ, բայց համարյա և ոչ մի տեղ չկան չափելի նպատակներ և համարժեք թվային չափորոշիչներ, որոնք ապագայում հնարավորություն կտային գնահատել, թե Կառավարությունը արդյունավետ է գործել, թե ոչ։ Հասկանալի է, որ ճշգրիտ թվեր դժվար է նշել, բայց գոնե մոտավոր ուղենիշներ պետք են, այլապես ծրագիրը ծրագիր չէ, այլ բարի ցանկությունների գիրք, սա վերաբերվում է ոչ միայն այս բաժնին, այլև պրակտիկորեն ամբողջ ծրագրին։ Ընդհանուր առմամբ, Կառավարության ծրագրի առաջին բաժինը բավականին թույլ և պարզունակ տպավորություն է թողնում։ Թեև սա որոշակիորեն սպասելի էր, բոլոր դեպքերում ցանկություն կա, որ Կառավարությունը, որը ձևավորվել է աննախադեպ հանրային աջակցության պայմաններում, համապատասխան հանրային սպասումները ևս համարժեք արտացոլի իր Ծրագրում, ուստի հույս ունեմ, որ այն մինչև Ազգային ժողովի կողմից հաստատվելը, գոնե ինչ որ չափով կատարելագործվի, ինչպես նաև կդառնա ավելի չափելի վերջնարդյունքի տեսակետից։ Առայժմ այսքանը, հաջորդ իմ գրառմամբ խոստանում եմ անդրադառնալ Ծրագրի 2-րդ, Անվտանգությանը նվիրված բաժնին։ Ինչպես միշտ, շնորհակալ կլինեմ բոլոր շահագռգիռ արձագանքների համար։ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիրներից Ավետիք Չալաբյան

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Շուշիի հիվանդանոցից տղան զանգել է իր նշանածին ու զանգն ընդհատվել է․․․ ապացույցներ ունենք (video) Խնդրում եմ՝ Սամվել Կարապետյանը Մուրադովի ցուցակը թող բերի, գիտեմ՝ կարող եք․անհետ կորածի մայրը հուզվեց (video) «Սալամ» էին ինձ գրել անհետ կորած տղայիս համարից, գեոլոկացիայով գիտեմ՝ ուր ա եղել․ անհետ կորածի հայր (video) Էդ թուրքին չպիտի հետ տան, վաղը հերթով գալու են․ գիտե՞ք՝ ինչ են արել իրենք մեր տղերքի հետ (video) Արա՛,դու տարեկան 12 մլն դրամ ավել աշխատավարձ ես ստանալու,թոշակառուն՝ 12 հազար․տնտեսագետը՝ Փաշինյանին (video) Ավտովթար՝ Զովունիում. բախվել են «Opel»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Ռուսական ուժերը Ուկրաինայում հարձակվել են երկու ավտոբուսի վրա․ զոհվել է 30 մարդ «Կապանի մորգում մեր տղերքի մարմինները նեխցրել են»․ անհետ կորածի հարազատը սարսափելի մանրամասներ ասաց (video) Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը ՌԴ բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Աննոպոլյե բնակավայրի նկատմամբ. ՊՆ «Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը 2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել են «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am