«Հրապարակ» թերթը գրում է.
Երեկ «Սասնա ծռերի» տասն անդամի գործով դատական նիստը շատ բուռն է անցել՝ ռեպլիկներ, վիրավորական արտահայտություններ, աղմուկ։ Որպես տուժող՝ դատարանում ցուցմունք էր տալիս ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ում «ծռերը» 2016-ի դեպքերի ժամանակ պատանդ էին պահել ՊՊԾ գնդում։
Դատարանում ցուցմունք տալու ժամանակ բախում է տեղի ունեցել ոստիկանապետի եւ ամբաստանյալների միջեւ․ Օսիպյանն ասել է. «Բա՞ն ունեք ինձ ասելու, որեւէ մեկը չփորձի ստեղ ինչ-որ բան ասել...»: Դահլիճում գտնվող Գեւորգ Սաֆարյանն արձագանքել է. «Արա, դու չպիտի ասես՝ ինչ ասեն, լակոտ»: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը ստիպված է եղել զգուշացնել, իսկ վերջում արդեն որոշում կայացնել դռնփակ ռեժիմով դատաքննությունը շարունակելու մասին։ Այսուհետ, կողմերից բացի, միայն լրագրողները կմասնակցեն նիստին»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը