«Պարոʹն Փաշինյան, իսկ մենք համաձայն ե՞նք, որ դուք մեր հաշվին լավություն անեք». Լուսինե Հարոյան

«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շտապել է տեղեկացնել, որ ՀԴՄ սարքերի համար նախատեսված 160 000 դրամի փոխարեն ձեռնարկատերերը կվճարեն 60 000 դրամ: Բայց մի շատ կարևոր հանգամանքի մասին վարչապետը խոհեմաբար լռել է։ Որ մնացած 100 000 դրամը կվճարվի պետական բյուջեից, այսինքն՝ նորից մեր ՀՀ «հպարտ» քաղաքացիներիս գրպանից, ընդ որում նաև այն քաղաքացիների, որոնք ոչ մի կապ չունեն ձեռնարկատիրության հետ, բայց չգիտես ինչու մտնում են այդ բեռի տակ: Ընդ որում~2, դա վճարվում է ինչ-որ մասնավոր ընկերությանը ( իհարկե, կարելի է չկասկածել, որ ինչ որ «շուստրի» սուրիկխաչատրյան կամ Մերձավոր & Կո վաղուց ձեռք է գցել այդ յուղոտ պատառը և մենաշնորհ հաստատել): Սա արդեն վատ երազ էլ չէ, սա արդեն դեժավյու է մեր ոչ հեռու անցյալից: Հիշում ե՞ք, երբ լույսն ու գազը հերթական անգամ թանկացնելու հայտ էր գալիս, հավաքվում էր Ռոբերտ Նազարյանի «կանտորան» ու իբր մեծ լավություն էր անում մեզ՝ թանկացնելով առաջարկված գնի մի մասով, թե գոհ եղեք, որ ողջ գնով չենք թանկացրել։ Հարկ չեմ համարում հիմա խոսել այս որոշման իրավաբանական կողմի մասին անգամ, թե ինչու՞ պետք է պետության և ՊԵԿ կարգավորումները կախված լինեն ինչ որ անհատի բարի կամքից, հարցս այլ է: Պարոն Փաշինյան, իսկ դուք հարցրել ե՞ք մեզ՝ «հպարտ» քաղաքացիներիս, մենք համաձայն ե՞նք, որ դուք մեր հաշվին լավություն անեք։ Հարգելի մեր խորհրդարանական խմբակցություններ, իսկ դուք չեք մտահոգվու՞մ այս մեկը մյուսից անհասկանալի որոշումներով։ Ոչ, դուք ավելի կարևոր գործեր ունեք, հանձնաժողովների տեղերն եք բաժանում, բա հո ձեռքներիցդ բաց չեք թողնելու, լրացուցիչ աշխատավարձերի հարց կա։ Կարևորը կրկեսները ապահովված են, և ամբոխը հրճվանքի մեջ է»:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածներ է հասցրել դասընկերոջը․ տղան տեղափոխվել է ԲԿ Հայաստանում նոր տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ․ ՌԴ ԱԽ Պարզվեց՝ անհայտ կորածների հարազատները տեղյակ չեն եղել, որ իրենց ԴՆԹ տվյալները հանձնվել են Բաքվին (video) Նախագահ Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում. Բագրատ Միկոյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Մեր երեխեքը հավի ճուտ չեն, իրենք հայրենիքի զինվոր են եղել․ հոր խոսքը (video) Թրամփը հայտարարել է, որ Ուիթքոֆն աշխատում է Իրանի հարցով կարգավորման վրա Գլխավոր շտաբի պետին 1 տարին քի՞չ էր, որ այդ կամերաների տեսանյութերով գտնեն մեր երեխեքին․ մայր (video) Պահանջում եմ՝ Քննչականի հետ վարվեք այնպես, ինչպես իրենք են մեզ հետ վարվել․ անհետ կորածի հայր (video) Մերցը ներգրավված է Ուկրաինայում կոռուպցիոն սխեմաներում. Զախարովա Շուշիի հիվանդանոցից տղան զանգել է իր նշանածին ու զանգն ընդհատվել է․․․ ապացույցներ ունենք (video) Սպասվում է առանց տեղումների եղանակ Խնդրում եմ՝ Սամվել Կարապետյանը Մուրադովի ցուցակը թող բերի, գիտեմ՝ կարող եք․անհետ կորածի մայրը հուզվեց (video) «Սալամ» էին ինձ գրել անհետ կորած տղայիս համարից, գեոլոկացիայով գիտեմ՝ ուր ա եղել․ անհետ կորածի հայր (video) Էդ թուրքին չպիտի հետ տան, վաղը հերթով գալու են․ գիտե՞ք՝ ինչ են արել իրենք մեր տղերքի հետ (video) Արա՛,դու տարեկան 12 մլն դրամ ավել աշխատավարձ ես ստանալու,թոշակառուն՝ 12 հազար․տնտեսագետը՝ Փաշինյանին (video) Ավտովթար՝ Զովունիում. բախվել են «Opel»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Ռուսական ուժերը Ուկրաինայում հարձակվել են երկու ավտոբուսի վրա․ զոհվել է 30 մարդ «Կապանի մորգում մեր տղերքի մարմինները նեխցրել են»․ անհետ կորածի հարազատը սարսափելի մանրամասներ ասաց (video) Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը ՌԴ բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Աննոպոլյե բնակավայրի նկատմամբ. ՊՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am