Վարչախմբի դեմքն է ընդամենը փոխվել. դեռ մի բան էլ եկել, Արցախ-Հայաստանի միջև սեպ են խրել. Պավլիկ Մանուկյան

«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանն իշխանափոխությունից հետո որևէ դրական փոփոխություն երկրում չի նկատել: Tert.am-ի հետ զրույցում Մանուկյանը նշեց, թե ժողովրդի ապստամբությունը մի քանի հոգի շեղեցին այլ ուղղությամբ և տարան իրենց հետ: «Ամբողջը ավգյան ախոռների են վերածել: Վարչախմբի դեմքն է ընդամենը փոխվել»,-ասաց նա: Պավլիկ Մանուկյանի խոսքով՝ նրանք բացարձակապես ազգային մտածելակերպ չունեն: «Դեռ մի բան էլ եկել, Արցախ-Հայաստանի միջև սեպ են խրել: Աչքներիս դեմը կոռուպցիայի անունը փոխեցին, դրեցին պարգևատրումներ կամ էլ մարդկանց զրկելով աշխատանքից՝ անունը դրել են օպտիմալացում, ՀՀ-ի գյուղերի միավորումը պրծան, հիմա էլ նախարարություններին անցան, արդյունքում որոշեցին Սփյուռքի նախարարությունը հանել, դա շատ վտանգավոր ապազգային երևույթ է»,-ասաց նա: Նախկին նախագահի և մյուս այլ պաշտոնյաների դեմ դատավարությունները նա որակում է որպես «գոլորշի բաց թողնել» և ոչ ավելին: Դիտարկմանը, որ հասարակության մի հատված կարծում է, որ նա երախտամոռ է, ազատություն է ստացել, բայց կրկին քննադատում է, բողոքում, Պավլիկ Մանուկյանն արձագանքեց. «Բայց մենք իրենցից ազատություն չենք էլ պահանջել, մենք ժողովրդի համար էինք ազատություն պահանջում, հենց հիմա էլ կարող են խափանման միջոցը փոխել, դա ինձ համար ոչ մի կոպեկ էլ չարժի, ես թքած ունեմ նման արդարության վրա և մեր խափանման միջոցը փոխելու լկստված համաներում շնորհելու վրա, ես համաներման կարիք չունեմ, իմ ապստամբությունն արդարացի էր»,-ասաց նա: «Սասնա ծռերի» անդամը մնում է նույն համոզմանը, որ վտանգի դեպքում կրկին պատրաստ է ոտքի կանգնել, ըմբոստանալ: Հարցին՝ կրկին զենքի՞ միջոցով, նա պատասխանեց. «Ես չեմ ասում՝ պարտադիր է դա, բայց եթե պետք լինի... անցյալ իշխանությունը պետական տեռոր էր իրականացնում, եթե նույն բանը լինի, իհարկե, ապստամբելու եմ, իմ ժողովրդի համար եմ չէ՞ անում»: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածներ է հասցրել դասընկերոջը․ տղան տեղափոխվել է ԲԿ Հայաստանում նոր տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ․ ՌԴ ԱԽ Պարզվեց՝ անհայտ կորածների հարազատները տեղյակ չեն եղել, որ իրենց ԴՆԹ տվյալները հանձնվել են Բաքվին (video) Նախագահ Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում. Բագրատ Միկոյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Մեր երեխեքը հավի ճուտ չեն, իրենք հայրենիքի զինվոր են եղել․ հոր խոսքը (video) Թրամփը հայտարարել է, որ Ուիթքոֆն աշխատում է Իրանի հարցով կարգավորման վրա Գլխավոր շտաբի պետին 1 տարին քի՞չ էր, որ այդ կամերաների տեսանյութերով գտնեն մեր երեխեքին․ մայր (video) Պահանջում եմ՝ Քննչականի հետ վարվեք այնպես, ինչպես իրենք են մեզ հետ վարվել․ անհետ կորածի հայր (video) Մերցը ներգրավված է Ուկրաինայում կոռուպցիոն սխեմաներում. Զախարովա Շուշիի հիվանդանոցից տղան զանգել է իր նշանածին ու զանգն ընդհատվել է․․․ ապացույցներ ունենք (video) Սպասվում է առանց տեղումների եղանակ Խնդրում եմ՝ Սամվել Կարապետյանը Մուրադովի ցուցակը թող բերի, գիտեմ՝ կարող եք․անհետ կորածի մայրը հուզվեց (video) «Սալամ» էին ինձ գրել անհետ կորած տղայիս համարից, գեոլոկացիայով գիտեմ՝ ուր ա եղել․ անհետ կորածի հայր (video) Էդ թուրքին չպիտի հետ տան, վաղը հերթով գալու են․ գիտե՞ք՝ ինչ են արել իրենք մեր տղերքի հետ (video) Արա՛,դու տարեկան 12 մլն դրամ ավել աշխատավարձ ես ստանալու,թոշակառուն՝ 12 հազար․տնտեսագետը՝ Փաշինյանին (video) Ավտովթար՝ Զովունիում. բախվել են «Opel»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Ռուսական ուժերը Ուկրաինայում հարձակվել են երկու ավտոբուսի վրա․ զոհվել է 30 մարդ «Կապանի մորգում մեր տղերքի մարմինները նեխցրել են»․ անհետ կորածի հարազատը սարսափելի մանրամասներ ասաց (video) Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը ՌԴ բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Աննոպոլյե բնակավայրի նկատմամբ. ՊՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am