SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Վարդան Սարգսյանին է ներկայացել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 25-ամյա Գրիգորի Ալիխանյանը և հայտնել, որ փետրվարի 4-ին Աճառյան փողոցի և Աճառյան 2-րդ փակուղու խաչմերուկի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ժամանակ Hyundai մակնիշի 77 TT 107 համարանիշի ավտոմեքենան ինքն է վարել։
Իսկ վթարի օրը հիվանդանոցում իրավապահներին վարորդ ներկայացած Արտաշես Պողոսյանը եղել է ուղևոր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Ալիխանյանն աշխատում է «Ամերիաբանկ» ՓԲԸ- ֆինանսական անվտանգության բաժնում՝ որպես կրտսեր մասնագետ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրցից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արտաշես Պողոսյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի 77 TT 107 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցի և Աճառյան 2 փակուղու խաչմերուկի մոտ դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհային եզրաքարերին, առաջ ընթացել, բախվել գովազդային վահանակին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել CPS բենզալցակայանի դիմաց։
Վթարի հետևանքով Ա. Պողոսյանը, նրա ուղևորներ՝ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ՝ 27-ամյա Դավիթ Մաթևոսյանը և Երևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Դավիթ Կիանոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Դ. Մաթևոսյանը շտապօգնության ավտոմեքենայի մեջ գիտակցության չգալով՝ մահացել էր։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել և առաջին օգնությունն են ցուցաբերել CPS բենզալցակայանի աշխատակիցները, և երկուսին հիվանդանոց են տեղափոխել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, իսկ մեկին էլ տեղափոխել էին Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենայով։ Հավաքվածներն ասել էին նաև, որ վիրավորներին հիվանդանոց էր ուղեկցել Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը։ Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությոնը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը