Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետին զեկուցեց, որ այս օրերին արդեն ավարտում է բուհերի խորհուրդների ձևավորումը:
«Խորհուրդները 99 տոկոսով ապաքաղաքականացված են, այնտեղ ներգրավված քիչ պաշտոնյաների ներկայությունն էլ օրենքով է նախատեսված: Այն խնդիրը, որ մեր առջև դրել էինք, բուհերի ինքնավարության բարձրացումը և ակադեմիական ազատության մեծացումը, այդ խնդիրը լուծել ենք, եթե հետևեք խորհուրդների ղեկավարների ընտրության արդյունքներին, կտեսնեք, որ դրանք հասարակության մեջ հարգանք վայելող մարդիկ են, որ կարող են նոր որակի բերել բուհերը»,- ասաց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց` պետք է արձանագրել, որ կառավարությունն այստեղ բուհական իրավիճակին չմիջամտելու ռազմավարություն ունի:
«Մեր խնդիրն իսկապես լուրջ համակարգային փոփոխություններ ներկայացնելն է»,- ասաց Փաշինյանը:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը