Տևական ժամանակ քաղաքացին զանգահարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ընդունարան և ահաբեկել նախարարության աշխատակիցներին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը։
«Փորձել ենք բացատրական աշխատանքներ իրականացնել քաղաքացու հետ, սակայն վերջինս շարունակել է իր զանգերով ոչ ադեկվատ վերաբերմունք դրսևորել աշխատակիցների նկատմամբ»,- ասաց մամուլի քարտուղարը։
Զանգերի բովանդակության և քաղաքացու ինքնության մասին մանրամասներ Մուրադյանը մեզ չհայտնեց, միայն նշեց, որ դեպքի առնչությամբ դիմել են ոստիկանություն և այնտեղ ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ:
Նկատենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ ահազանգողը սպանության ու առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքներ է հղել նախարարության աշխատակիցներին։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը