Փետրվարի 4-ին, Ախալցիխեի շրջանային դատարանը մեղավոր է ճանաչել Ախալքալաքի ագրարային շուկայի տնօրենին և հսկիչին՝ խմբային կաշառքի վերցնելու համար և դատապարտել 4 տարի ազատազրկման, հաղորդում է sknews.ge կայքը:
Շուկայի տնօրենին ձերբակալել են հենց դատարանի դահլիճից: Ավելի վաղ վերջինս առողջական խնդիրների պատճառով 10 000 լարի գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Իսկ շուկայի գլխավոր հսկիչ Մերուժան Հովհաննիսյանը գտնվում էր նախնական կալանքի տակ:
Դատական նիստին, երբ դատավորը հայտարարել է դատավճիռը, Մերուժան Հովհաննիսյանը ձեռքերով խփել է նստարաններին, աղմուկ է բարձրացել: Իսկ Արարատ Սահարյանի եղբայրը փորձել է մոտենալ մեղադրյալներին: Դատապարտյալներին տարել են, իսկ ներկաներին դատական նիստերի դահլիճից հեռացրել են:
Կաշառք վերցնելու մեղադրանքով Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները մայիսի 21-ին ձերբակալել էին Ախալքալաքի շուկայի տնօրեն Արարատ Սահարյանին։
Մերուժան Հովհաննիսյանը ձերբակալվել էր 5 օր առաջ, մայիսի 16-ին նույն մեղադրանքով: Վերջինս նախնական կալանքի վայրից բաց կոչով դիմել էր երկրի նախագահին: Նա գտնում է, որ ինքը հանդիսանում է քաղբանտարկյալ
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը