Հայաստանի Հանրապետական կուսակցության ֆինանսական ու գույքային ռեսուրսների ձեռքբերման օրինականությունը պարզելու հարցով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 2018թ. նոյեմբերի 2-ի հաղորդումը քննվում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում, սակայն որոշում դեռևս չենք ստացել:
Հաղորդման մեջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վկայակոչել էր 2017թ. ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ 20 տարի կառավարող կուսակցություն եղած ՀՀԿ-ի ներկայացրած հայտարարագրերը, որոնցից ակնհայտ էր դառնում, որ ՀՀԿ-ն ունի 3 անգամ ավելի ֆինանսական ու գույքային ռեսուրսներ, որքան ՀՀ-ում գործող մյուս բոլոր կուսակցությունները միասին վերցրած, և դրանք տեղակայված են ՀՀ ողջ տարածքում:
Հաղորդումը ներկայացնելուց հետո՝ 2018թ. դեկտեմբերի 21-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի պետ Ա. Պապյանը խնդրել է բացատրություններ տալ հաղորդման վերաբերյալ: Հեռախոսազանգով բանավոր պատասխան տալուց հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը որևէ տեղեկություն չունի հաղորդման հիման վրա կայացրած որոշման մասին:
Որոշումն ստանալու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2019թ. հունվարի 22-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին:
ՀՔԱՎ լրատվություն
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը