Վարչապետի կողմից մամուլը հռչակվել է թշնամի․ Նարեկ Սամսոնյան

Վարչապետի կողմից մամուլը հռչակվել է թշնամի: Սա փաստ է,-Politik.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության (հկ) նախագահ, քաղաքագետ  Նարեկ Սամսոնյանը: «Այսինքն՝ մամուլը հերթական թշնամին է Ազգային ժողովից, «հակահեղափոխականներից» և մնացյալից հետո: Օլիգարխները մի գիշերում դարձան գործարարներ, իսկ մամուլը հիմա խանգարում է: Սա շատ բացասական երևույթ է: Ընդհանրապես, նրանք, ովքեր ասում են, որ մամուլը երբեք այսքան ազատ չի եղել, նվազագույնը, այս պահի իշխանության մաս կազմող մարդիկ են»,-ասում է Սամսոնյանը: Նարեկ Սամսոնյանի խոսքով՝  բոլոր նորմալ երկրներում հասարակությունը իշխանության վարկածին հակված է ավելի քիչ հավատալ, քան հակառակորդների վարկածին, կամ՝ երկուսը միասին համադրել և ինչ-որ բան ստանալ.«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի կողմից մամուլը ուղղակիորեն ճնշումների է ենթարկվում: Մենք ունենք Հայաստանի պատմության մեջ բացառիկ երևույթ վերջին 10-20 տարիների ընթացքում, երբ այսքան շատ են ճնշում մամուլը: Այսօր բազմաթիվ լրատվականների ճնշման օրինակներ ունենք»: Սամսոնյանն ասում է՝ բացի ոստիկանական ճնշումները տեղի է ունենում նաև մի հետաքրքիր իրավիճակ, երբ Հայաստանում հացադուլի պատճառով բանտում մահանում է լրագրող, ու այդ ամենը արվում է ղարաբաղյան հարցի համատեքստում, Ալիևի հետ գաղտնի բանակցություներով, ոչ ֆորմալ հանդիպումների ֆոնին.«Ակնհայտ է՝ ինչու է մամուլը խանգարում Նիկոլ Փաշինյանին. որովհետև մամուլը բարձրաձայնում է այն բոլոր թերությունները, որոնք կան ներկա իշխանությունների գործելակերպում: Ըստ էության, իրենց ասածին ցանկացած հակադիր միտք ապատեղեկատվություն են համարում: Իսկ միգուցե՞ ամենաշատ ապատեղեկատվություն տարածողները իրենց լրատվամիջոցներն են, որոնք, ի դեպ, քիչ չեն: Սա այն բացառիկ իրավիճակներից է, երբ իշխանությունը ունի ամենաշատ լրատվամիջոցները»: Մեր այն նկատառմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե հայաստանյան լրատվամիջոցների 90%-ը գտնվում է նախորդ իշխանությունների ձեռքում, Նարեկ Սամսոնյանը պատասխանում է.«Ինչպե՞ս են չափել այդ 90%-ը: Կամ ի՞նչ է նշանակում նախորդ իշխանություն: Մեդիան ունենում է սեփականատեր, որի անունը գրված է ռեգիստրում: Եթե, օրինակ, ասեն՝ այս լրատվամիջոցն ունի այլ սեփականատեր, բայց այլ անունով է գրանցված, նշանակում է՝ պետությունը ընդունում է, որ իրեն խաբում են: Նիկոլ Փաշինյանի միտքը հետևյալն է՝ նրան դուր չի գալիս, որ մեդիան սկսում է իր թերությունները տեսնել Արցախի ճակատում, նրան դուր չեն գալիս իր պատգամավորների խայտառակ հարցազրույցները, որոնք մեկը մյուսի հետևից տարածվում են ու դառնում պարսավանքի և ծաղրանքի առարկա, և փորձում է ճնշել այն լրատվամիջոցներին, որոնք իրեն չեն սատարում, այսպես կոչված, հեղափոխությանը, որը, իրականում, հեղափոխություն չէր»: Նարեկ Սամսոնյանի կարծիքը հարցրինք նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի այն հայտարարության մասին, որ պատրաստվում են բոյկոտել ու արհամարհել որոշ լրատվամիջոցների, արդյո՞ք չեն արժանանա ԶԼՄ-ների ավելի բուռն արձագանքին.«Միանշանակ: Ես էլի եմ ասել, ու հիմա էլ կպնդեմ՝ Նիկոլ Փաշինյանի այս արշավը լրատվամիջոցների նկատմամբ նույն հեզությամբ, հանդուրժողականությամբ ու խոնարհվելով չի ավարտվելու, ինչպես հանրապետականների դեպքում եղավ: Հանրապետականները վախեցան, նրանք մեղավոր էին նաև, և միանգամից կապիտուլացվեցին: Մամուլը ոչ միայն չի կապիտուլացվում, այլ ամեն օր մամուլի կողմից Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը ակնհայտ է լինում: Փաշինյանը փորձում է ժողովրդավարության անվան տակ ԶԼՄ-ներին ճնշել և փորձել պարտադրել այն, ինչ պարտադրեց հանրապետականների և մնացածին, այսինքն՝ համակերպվել այն մտքին, թե Հայաստանում թիվ 1 նյուզմեյքերը ինքն է, սակայն դա չի հաջողվելու անել նաև ԶԼՄ-ների դեպքում»: Քաղաքագետի կարծիքով՝ ժողովուրդն ինքն էլ արդեն տեսնում է, որ իրականում Նիկոլ Փաշինայնի իշխանության գալը հիմնված է եղել ստի ու կեղծիքի վրա.«Տեսան, որ Սաշիկը ոչ մի բան 50% չուներ, տեսան, որ արագաչափերը, որոնք Նիկոլ Փաշինյանը գալիս էր հանելու, ոչ թե հանեց, այլ ավելացրեց, տեսան, որ մարդիկ պարգևավճար են ստանում, որ կաշառք չվերցնեն: Ժողովուրդը ավելի շատ է տեսնում, քան Նիկոլ Փաշինյանը փորձում է ու կարծում է, թե թաքցնում է: Դա հակառակ ազդեցությունն է տալու: Ֆիզիկայում հայտնի օրենք կա՝ ցանկացած ազդեցություն ստանում է նույն ուժով հակազդեցություն, և այսօր Նիկոլ Փաշինյանը սխալ ուղղությամբ է պատերազմ հայտարարել ու թշնամի գտել: Մամուլը երբեք չի խոնարհվի Նիկոլ Փաշինյանի և որևէ իշխանության առաջ: Մամուլը Հայաստանում վաղուց բավականին ինքնուրույն է, և ամեն հնարավոր ձևով պետք է հակադարձի այս ճնշումներին: Եվ, վերջիվերջո, պետք է հասկացնել Նիկոլ Փաշինյնաին, որ իրականում ինքը չէ, որ պետք է մամուլի հետ խոսի այդ տոնով»-ամփոփեց Նարեկ Սամսոնյանը:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածներ է հասցրել դասընկերոջը․ տղան տեղափոխվել է ԲԿ Հայաստանում նոր տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ․ ՌԴ ԱԽ Պարզվեց՝ անհայտ կորածների հարազատները տեղյակ չեն եղել, որ իրենց ԴՆԹ տվյալները հանձնվել են Բաքվին (video) Նախագահ Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում. Բագրատ Միկոյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Մեր երեխեքը հավի ճուտ չեն, իրենք հայրենիքի զինվոր են եղել․ հոր խոսքը (video) Թրամփը հայտարարել է, որ Ուիթքոֆն աշխատում է Իրանի հարցով կարգավորման վրա Գլխավոր շտաբի պետին 1 տարին քի՞չ էր, որ այդ կամերաների տեսանյութերով գտնեն մեր երեխեքին․ մայր (video) Պահանջում եմ՝ Քննչականի հետ վարվեք այնպես, ինչպես իրենք են մեզ հետ վարվել․ անհետ կորածի հայր (video) Մերցը ներգրավված է Ուկրաինայում կոռուպցիոն սխեմաներում. Զախարովա Շուշիի հիվանդանոցից տղան զանգել է իր նշանածին ու զանգն ընդհատվել է․․․ ապացույցներ ունենք (video) Սպասվում է առանց տեղումների եղանակ Խնդրում եմ՝ Սամվել Կարապետյանը Մուրադովի ցուցակը թող բերի, գիտեմ՝ կարող եք․անհետ կորածի մայրը հուզվեց (video) «Սալամ» էին ինձ գրել անհետ կորած տղայիս համարից, գեոլոկացիայով գիտեմ՝ ուր ա եղել․ անհետ կորածի հայր (video) Էդ թուրքին չպիտի հետ տան, վաղը հերթով գալու են․ գիտե՞ք՝ ինչ են արել իրենք մեր տղերքի հետ (video) Արա՛,դու տարեկան 12 մլն դրամ ավել աշխատավարձ ես ստանալու,թոշակառուն՝ 12 հազար․տնտեսագետը՝ Փաշինյանին (video) Ավտովթար՝ Զովունիում. բախվել են «Opel»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Ռուսական ուժերը Ուկրաինայում հարձակվել են երկու ավտոբուսի վրա․ զոհվել է 30 մարդ «Կապանի մորգում մեր տղերքի մարմինները նեխցրել են»․ անհետ կորածի հարազատը սարսափելի մանրամասներ ասաց (video) Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը ՌԴ բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Աննոպոլյե բնակավայրի նկատմամբ. ՊՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am