Փաշինյանի առաջիկա այցի գլխավոր մեխը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին մեկնելու է Իրան: Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպմանը այս մասին հայտնեց ինքը՝ Փաշինյանը: «Փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնում եմ Իրանի Իսլամական Հանրապետություն», - ասել էր նա։ Հայաստանի հարևան Վրաստանի ուղղությամբ Փաշինյանն արդեն հատուկ ուղերձներ ուղղել է մի քանի անգամ, նախ՝ անմիջապես հեղափոխությունից հետո ստանձնելով վարչապետի պաշտոնը, նա մեկնեց Վրաստան, այդ շփումները շարունակական էին վերջին մի քանի ամիսներին ինտենսիվորեն թե՛ նրա, թե՛ ՀՀ նախագահի մակարդակով: Հերթը Իրանինն է: Իրան Փաշինյանի այցը նույնիսկ, կարելի է ասել՝ փոքր-ինչ ուշացած է: Իրանը տարածաշրջանը կայունացնող պետություն է, Հայաստանի համար վստահելի գործընկերն է, և այդ այցը կարող է ուղենշային դառնալ հայ-իրանական հարաբերությունների առումով: Ըստ ամենայնի պաշտոնական Իրանին հետաքրքրում են Հայաստանի իշխանությունների պատկերացումները՝ արևմուտքի, Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև՝ հայ-իրանական տնտեսական համագործակցության և խորացման հեռանկարները, և իհարկե՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը: Իրանը կփորձի Հայաստանից ստանալ հավաստիացումներ, որ Հայաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունները երբեք չեն խոչընդոտի Իրանի հետ հարաբերություններին: Ի դեպ, փետրվարի 14-ին Սոչիում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպում է նախատեսվում՝ Սիրիայում իրավիճակը քննարկելու համար, հաղորդում են ռուսական և թուրքական պետական լրատվամիջոցները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի առաջիկա հանդիպման վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում: Ռուսաստանյան ՆՏՎ հեռուստաալիքը հաղորդում է միայն, որ քննարկվելու են Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակը և ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը Սիրիայից: Երեք երկրները հայտարարել են, որ ցանկանում են քաղաքական լուծում գտնել՝ վերջ տալու Սիրիայում արդեն ութերորդ տարին շարունակվող քաղաքացիական պատերազմին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կիրակի օրը հայտարարել է, որ փետրվարի 14-ին բանակցություններ է անցկացնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Էրդողանի հայտարարությունը՝ հավելելով, թե Սոչիում փետրվարի 14-ին անցնելու է Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ գագաթնաժողովը Սիրիայի ճգնաժամի հարցերով: Եռակողմ գագաթնաժողով անցկացնելու մասին Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները պայմանավորվել էին իրենց վերջին հանդիպման ժամանակ, որ կայացել է հունվարի 23-ին Մոսկվայում: Պուտինը հայտարարել էր, որ Էրդողանի հետ պայմանավորվել է՝ որտեղ և երբ պետք է անցնի այդ եռակողմ գագաթնաժողովը, և որ պետք է դա համաձայնեցնել նաև Իրանի նախագահի հետ: Հիմնական հարցը, որ Մոսկվայում քննարկել էին Պուտինն ու Էրդողանը, Սիրիայի արևելքում անվտանգության գոտու ստեղծումն էր, հաղորդում է «Ազատությունը»: Վերջնական պայմանավորվածություն Մոսկվան և Անկարան հունվարի 23-ին ձեռք չէին բերել, իսկ Պուտին-Էրդողան բանակցություններից անմիջապես հետո պաշտոնական Անկարան հայտարարել էր, թե ի վիճակի է միայնակ ստեղծել և ապահովել այդ անվտանգության գոտին, սակայն դեմ չի լինի, եթե Ռուսաստանը կամ Միացյալ Նահանգները միանան ծրագրին: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, որ ԱՄՆ-ը դուրս է բերում իր զորքերը Սիրիայի տարածքից, այդ երկրում նոր իրավիճակ է ստեղծվել: Անկարան և Մոսկվան Սիրիայում ունեն լուրջ տարաձայնություններ, օրինակ՝ քրդաբնակ շրջանների շուրջ: Անկարան ցանկանում է այստեղ անվտանգության գոտի ստեղծել և նաև մասնակցել անվտանգության ապահովման գործընթացին, իսկ Մոսկվան ավելի հակված է, որ այդ տարածքը նույնպես անցնի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերի վերահսկողության տակ: Բացի այդ, Անկարան քրդական ռազմական խմբերին, որոնք վայելում են պաշտոնական Վաշինգտոնի աջակցությունը, ահաբեկիչներ է համարում: Բոլոր այս հարցերը Էրդողանն ու Պուտինը ևս մեկ անգամ կքննարկեն Սոչիում, և նրանց կմիանա տարածաշրջանի մեկ այլ կարևոր դերակատար Իրանի նախագահը: Փաշինյանն Իրան է մեկնում տարածաշրջանային գործընթացների ուշագրավ մի փուլում: Հայաստանը կարո՞ղ է վերջապես տարածաշրջանային քաղաքականությունում նախաձեռնող-խաղացողի դերում հայտնվել, թե՞ Հայաստանի մեկուսացումը շարունակական է մնալու նաև Փաշինյանի օրոք: Մետաքսյա Շալունց

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video) Նիկո՛լ, լսեցի՞ր՝ Ալիևն ինչ ասաց․ լա՛վ իմացիր՝ ինչքան ես վճարելու․ Արամ Սարգսյան (video) Նիկո՛լ, արա՛, էդ ի՞նչ ես արել էդ ձկների հետ․․․ Ստեփան Սամվելյան (video) Կոռուպցիոն ռիսկ չկա՞․ էդ ավտոբուսները պետական գույք են, թողել եք անձրևի տակ, քայքայվում են․ Մանուկյան (video) Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video) Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը «Պապոյան Գևո՛րգ, ոնց որ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am