Շվեյցարիայի Նոշատել քաղաքում հայ ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ փետրվարի 10-ին տեղի կունենա հոգևոր և կրթամշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Ինչպես հաղորդում է«Հայերն այսօր»-ը,կենտրոնի նպատակը հոգևոր արժեքների, հայոց լեզվի և գրականության, հայ ժողովրդի պատմության, հայ ավանդական պարերի, երգ-երաժշտության ուսուցման, պահպանման ու տարածման միջոցով տեղի հայ զավակներին հայեցի կրթություն և դաստիարակություն տալն է, հայապահպանությունը, ինչպես նաև Շվեյցարիայի հայկական համայնքի տարածաշրջանի անդամներին համախմբելը: Նախատեսվում է նաև ամսվա մեջ մեկ-երկու անգամ Սբ. Պատարագի մատուցում՝ կենտրոնի սրահին կից գտնվող վարձակալած եկեղեցում:
Կենտրոնի բազմաժանր ծրագրերի շրջանակում առաջինը հայ ավանդական պարերի ուսուցումն ու պարային խմբի կազմավորումն է, որն իրականացնելու է պարուսույց, «Շավիղ» նախաձեռնության հիմնադիր-անդամ Հովան Դաշտոյանը:
Միջոցառմանը հրավիրված են Շվեյցարիայի Հայոց Թեմի Առաջնորդական տեղապահ Տեր Գուսան վարդապետ Ալճանյանը, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Վերջում կլինի հյուրասիրություն, պար և երաժշտություն:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը