Ես առաջարկեցի Արմեն Աշոտյանին ներկայացնել «Եվրանեսթում» հայկական պատվիրակության կատարած աշխատանքը։ Այս մասին Բրյուսելում կայացած այցի արդյունքների վերաբերյալ փետրվարի 5-ի մամուլի ասուլիսում ասել է այդ կառույցում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» կառավարող դաշինքի պատգամավոր, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ նպատակով էր նա հանդիպել այդ պաշտոնին իր նախորդի՝ քաղաքական ընդդիմախոս, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։
Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 25-ին։ Նրա խոսքով՝ իրենք քննարկել են «Եվրանեսթի» ներքին խոհանոցը, հնարավոր հակահայկական բանաձեւերը, որոնք կարող են ընդունվել 2019թ. աշնանային լիագումար նիստում, ինչպես նաեւ այն քայլերը, որոնք հարկ է, որ Երեւանը նախաձեռնի իրադարձությունների նման զարգացումը կանխելու համար։ «Մենք մտքեր փոխանակեցինք, զրուցեցինք մի քանի ժամ, ինչի համար նրան շնորհակալ եմ։ Կարող եմ ասել, որ հանդիպումը մեզ դրական գործնական արդյունքներ տվեց»,- նշել է Մխիթար Հայրապետյանը։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը