«…-Ես սպանեցի Կետին, Աստված սպանեց մեր առաջնեկին։
– Դու մեղադրում ես Աստծո՞ւն,- այլայլված հարցրի ես։
– Ընդամենը մի քանի ժամ առաջ ես ծնկաչոք աղոթում էի նրան, խնդրում էի փրկել Կետին, խնդրում էի ինձ ապրելու իրավունք շնորհել։ Հիմա, երբ ամեն ինչ վերջացած է, ես չեմ ուզում խոսել նրա հետ, անգամ չգիտեմ՝ գոյություն ունի՞ նա, թե՞ ոչ։
– Գիտե՞ս, Ֆրեդ, ինձ երբեմն թվում է, թե մենք շարունակում ենք չարչարել նրան, ծաղրուծանակի ենթարկել։ Ինձ թվում է, թե մենք ամեն օր խաչին ենք գամում նրան, փշե պսակ դնում Նրա գլխին և զվարճանում Նրա արնածոր մարմնով… Ֆրեդը կտրուկ նայեց ինձ. ես շարունակեցի.
– Երբ մենք դժվարությունների մեջ ենք, հիշում ենք նրան, ծնկի իջնում նրա առաջ։ Շատ նեղն ընկնելիս նույնիսկ տեսնում ենք նրան, այնպես, ինչպես քեզ եմ տեսնում։ Բայց երբ գործարքը մերժվում է, առևտուրը չի կայանում, անգամ երբ կայանում է, և ամեն ինչ լավ է, մենք սկսում ենք վայելել աշխարհը, և Նա մեզ ցնորք է թվում, անիրական, մտացածին։ Եվ մենք ուրախությամբ մոռանում ենք նրան, որովհետև նա մեզ խանգարում է ապրել, երբեմն նույնիսկ խանգարում է մեռնել։ Քեզ, օրինակ, Նա խանգարում է մեռնել, և դու ուզում ես Նրա գոյությունը հերքել, որպեսզի շարունակես ապրել քո կյանքով. մի կամրջից ցած նետվել կամ էլ բարերում լակելով թրև գալ…։
Նիկոլ Փաշինյան, «Երկրի հակառակ կողմը»։
Նյութի աղբյուրը` Yelaket.am
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը