hetq.am-ը գրում է. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դուրս է եկել բրիտանական «Sunik Investments Limited» ընկերության տնօրենների կազմից: Հիշեցնենք, որ նա եւ Միացյալ Թագավորության քաղաքացի Էբի Քինգ Խավաջան (Abbey King Khawaja) անցյալ տարվա նոյեմբերի 8-ին 50-50 համամասնությամբ հիմնադրել էին այս ընկերությունը, որի կանոնադրական կապիտալն ընդամենը 100 ֆունտ է: Խաչատրյանն ու Խավաջան նաեւ գրանցվել էին որպես տնօրեններ:
Նշել էինք, որ պաշտոնական փաստաթղթերում երկուսի բնակության վայրն էլ ներկայացված է Միացյալ Թագավորությունը:
Ըստ էության, Ս. Խաչատրյանը ցանկանում է մաքրել բրիտանական հետքը, քանի որ մեր հրապարակումից շատ չանցած՝ արդեն հունվարի 13-ին, նա թողել է տնօրենի պաշտոնը, որը պաշտոնական ձեւակերպում է ստացել ամսի 23-ին: Հունվարի 25-ին էլ ընկերության «Sunik Investments Limited» անունն է փոխվել՝ դառնալով «Toft Investments Limited»: Այսպիսով՝ Սյունիքը վերափոխվել է Թոֆտի: Այս փոփոխությունն էլ պաշտոնական գրանցում է ստացել հունվարի 28-ին:
Վերը նշվածը, սակայն, չի նշանակում, որ Սուրիկ Խաչատրյանը դուրս է եկել ընկերությունից, քանի որ սեփականատերերի ցանկում որեւէ փոփոխություն չի եղել: Շեշտենք, որ սեփականատերերի անունները երեւում են բրիտանական ռեգիստրում տեղադրված փաստաթղթերում, այնինչ տնօրենների, քարտուղարների եւ ընկերության տվյալները կարելի է գտնել նաեւ պարզ որոնման միջոցով:
Խաչատրյանի եւ Քինգի ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի առքուվաճառքով, ինչպես նաեւ անշարժ գույքի ներդրումային ֆոնդերի գործունեությամբ:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը