Նրան ասում են՝ «սատանայի մարմնացում». Ո՞վ է Բոլթոնը, սպասե՞լ ավերածություն Արցախում

Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին ունեցած հեռախոսազրույցի մասին: «Երեկ ես զանգել էի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի շնորհավորեմ նրա վերանշանակման կապակցությամբ և ողջունեմ Հայաստանի ժողովրդին դեկտեմբերին անցկացված ազատ և անկախ ընտրությունների կապակցությամբ: ԱՄՆ֊ը աջակցում է Հայաստանի համար բարգավաճ ապագա կառուցելու՝ նրա ջանքերին», - գրել է Բոլթոնը: Դոնալդ Թրամփի խորհրդականը Հայաստան էր ժամանել անցած հոկտեմբերին, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ «Ազատության» հայկական ծառայությանը տված հարցազրույցում Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը, Թրամփի վարչակազմը Հայաստանի հետ հարաբերությունները որպես բարձր առաջնահերթություն են դիտարկում։​ Բոլթոնը Երևան էր ժամանել Բաքվից, որտեղ կայացած մամուլի ասուլիսում ասել էր, թե Ադրբեջան կատարած իր առաջին այցի ընթացքում կարևոր հարցերի շուրջ «ինտենսիվ բանակցություններ» է վարել Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ: Նա նաև նշել էր, որ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպմանը նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն է քննարկել։ Ի դեպ, այդ Երևան կատարած այցի օրերին Բոլթոնն արձանագրեց, որ ԱՄՆ-ը, Թրամփի վարչակազմը Հայաստանի հետ հարաբերությունները որպես բարձր առաջնահերթություն է դիտարկում Եվ այսպես, հաշվի առնելով հանգամանքը, որ Բոլթոնն ակտիվորեն սկսել է զբաղվել Հայաստանով՝ դիտարկենք, թե ով է նա, ամերիկյան քաղաքականության հայր, գաղափարական հենք համարվող Բոլթոնը: Անցյալ տարվա մարտի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան մի գրառմամբ պաշտոնից հեռացրեց Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Հերբերտ Ռեյմոնդ Մքմասթերին և հայտարարեց, որ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակում է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին: Ապրիլի 9-ից նա ստանձնեց պաշտոնը: ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ջեյմս Մետիսը Բոլթոնի հետ մի հանդիպման ժամանակ այսպես է արտահայտվել՝ «Ճի՞շտ է, որ ձեզ բնորոշում են որպես սատանայի մարդկային մարմնացում...» Ամերիկյան ԶԼՄ-ները դեռ նշանակումից շաբաթներ առաջ քննարկում էին Մքաասթերի պաշտոնազրկման հավանականությունը, ինչն ամեն անգամ հերքվում էր Սպիտակ տան կողմից: Մքմասթերն այդ պաշտոնում նշանակվել էր 2017-ի փետրվարի 20-ին, այն բանից հետո, երբ Մայքլ Ֆելինը ռուս պաշտոնյաների հետ իր հանդիպումների մասին ստելու պատճառով, հրաժարվեց այդ պաշտոնից: Թրամփը մարտի 13-ին թուիթերյան մի գրառմամբ պաշտոնից հեռացեց պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ու նրան փոխարեն այդ պաշտոնում նշանակեց CIA-ի պետ Մայք Պոմպեոյին: Թրամփը Թիլերսոնի պաշտոնազրկման պատճառը Իրանի և 5+1 խմբի միջև միջուկային համաձայնության շուրջ տարաձայնությունը հայտարարեց: Թիլերսոնը դեմ էր ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարմանը: Մքմասթերն էլ բազմիցս հանդես էր եկել ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի հավատարմության կոչով: Դա ի տես այն բանի, որ Բոլթոնը ՀԳՀԾ-ի համառ ընդդիմադիրներից է: Մայք Պոմպեոյի և Ջոն Բոլթոնի նշանակումը դարձավ ակտիվ քննարկումների առարկա: Սկսվեց իսկական թոհուբոհ միջազգային մամուլում... Ընտրելով պահպանողական սադրիչ Ջոն Բոլթոնին ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում, և կոշտ ուղղության կողմնակից Մայք Պոմպեոյին՝ պետքարտուղարի պաշտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ բարձրացրել է խաղադրույքները միջազգային հարցերում, ըստ News.am-ի՝ գրում է AFP-ն։ Այժմ, եթե Թրամփը որոշի հրաժարվել Իրանի միջուկային գործարքից, ապա ունի խորհրդական, որը գտնում է՝ Իրանին կարելի է զինաթափել ուժով, ավելին` Իրանը մեկն էր այն գլխավոր խաղացողներից, որը 2003-ին պնդում էին Իրաք ներխուժելու շուրջ։ Եթե Թրամփի և Կիմ Չեն Ընի պլանավորված հանդիպումը չբերի Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափմանը, ապա նա ունի թիմ, որն ավելի քան պատրաստ է դիտարկել կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորությունը։ Բոլթոնի նշանակումն ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնում անսպասելի չէր, սակայն, այնուամենայնիվ, արտաքին քաղաքականության ոլորտի մի շարք փորձագետների համար շոկային էր։ «Ջոն Բոլթոնն ազգային անվտանգության սպառնալիք է»,-հայտարարեցին Քոլին Քալն ու Ջոն Վոլֆստալը, որոնք Բարաք Օբամայի օրոք եղել է նրա ավագ խորհրդականները։ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Պոմպեոին անվանել է մահմեդականների և հոմոսեքսուալների նկատմամբ խոշտանգումների և խտրականության կողմնակից՝ կոչ անելով Սենատին չեղարկել նրա նշանակումը պետքարտուղարի պաշտոնում։ Թրամփի համար միևնույն է, թե ինչ են ասում Օբամայի նախկին խորհրդականները Բոլթոնի և Պոմպեոյի մասին, սակայն առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ նրանց քաղաքական հայացքները, կարծես թե, հակասում են միմյանց։ Մինչև նախագահի պաշտոնում առաջադրվելը՝ Թրամփը միջազգային քաղաքականության ոլորտում փորձ չուներ, եթե չհաշվենք իր միջազգային հյուրանոցներն ու հանգստավայրերը առաջ մղելու փորձը։ Նրա նախկին խորհրդականների նկատմամբ հետաքննություն է իրականացվում ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործով։ Սակայն նախագահի պաշտոնում գտնվելու հենց առաջին տարում Թրամփը հայտնվել է իր ազգային անվտանգության հարցերով երկրորդ խորհրդական Հերբերտ Մակմաստերի և պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի «փափուկ ուժի» ազդեցության ներքո։ Բայց Թրամփը նախընտրեց կանոնավոր հանդիպումներ ունենալ ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոյի հետ, որի դիրքորոշումը Իրանի նկատմամբ համընկնում է իր դիրքորոշման հետ և նրան դուր էր գալիս հետևել Բոլթոնին՝ չնայած Սպիտակ տանն ուղղված Բոլթոնի քննադատությանը։ Թրամփը հպարտանում է դիվանագիտական ճնշմամբ, որը, նրա կարծիքով, ստիպել է Կիմ Չեն Ընին համաձայնություն տալ հանդիպմանը, սակայն Բոլթոնը սա ձախողում է համարում՝ շեշտելով, որ ժամանակն է հրաժարվել «մահակի և քաղցրաբլիթի» անարդյունավետ մոտեցումից։ Վաշինգթոնում շատերը մտավախություն ունեին, որ Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում Թրամփի «ամեն ինչ կամ ոչինչ» դիրքորոշումը ձախողման կհանգեցնի։ Իսկ այդ պարագայում Թրամփն, ամենայն հավանականությամբ, կդիմի ռազմական գործողությունների։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա շատերը կարծում են, որ Թիլերսոնի հեռացումը խաչ քաշեց Իրանի միջուկային համաձայնագրի վրա։ Այսպես, Պոմպեոյի նշանակումից 10 օր հետո Թրամփը հայտարարեց մեկ այլ ուշագրավ նշանակման մասին... Նախկինում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Բոլթոնը ապրիլի 9-ից զբաղեցրեց ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը: Նա աչքի է ընկել Հյուսիսային Կորեայի կառավարությունը տապալելու կոչով: Նրա խորին համոզմամբ՝ ԱՄՆ-ի տարիներ շարունակ վարվող շրջափակման քաղաքականությունը չի ազդել Հյուսիսային Կորեայի կառավարության քաղաքականության վրա: Բացի այդ, Բոլթոնը հանդես է գալիս Պաղեստին պետության դեմ՝ առաջարկելով կիսել այդ տարածքները Եգիպտոսի և Հորդանանի միջև: Իրանում Բոլթոնի նշանակումը ևս բացասաբար ընդունեցին: Ըստ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանայի՝ Բոլթոնը 2017-ին հանդիպել է արտերկրում գործող «Իրանի ժողովրդի մոջահեդներ» կազմակերպության ներկայացուցիչների հետ, որը նպատակ ունի տապալել Իրանի իշխանություններին: Ադրբեջանի հետ հարաբերությունների սերտացման համատեքստում հետաքրքրական է Թրամփի խորհրդական Բոլթոնի յուրահատուկ վերաբերմունքը այդ երկրի նկատմամբ: Դեռևս 2011 թ. նա հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի Ադրբեջանին: Ըստ նրա, Ռուսաստանը, տարածաշրջանում մեծացնելով իր ազդեցությունը, փորձում է վերականգնել ԽՍՀՄ-ը, և տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը պետք է լինի որպես «հայամետ Ռուսաստանի» հակակշիռ: Ինչ վերավերում է Հայաստանի հարևան Իրանին, ապա Բոլթոնը կոշտ քաղաքականության կողմնակից է: Երկու ամիս առաջ Բոլթոնը հայտարարեց, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է առավելագույն ճնշումը գործադրել Իրանի վրա, իրանական նավթի արտահանումը հասցնել զրոյի, բայց չեն ցանկանում որ դրանից տուժեն Միացյալ Նահանգների բարեկամ ու դաշնակից երկրները: «Նախագահն աներկբա ասել է, որ մեր նպատակը առավելագույն ճնշումն է, որպեսզի իրանական նավթի արտահանումը հավասարվի զրոյի: Մենք հասկանում ենք, ակնհայտ է, որ մի շարք երկրներ, դրանցից մի քանիսը Իրանին անմիջապես հարևան են, ուր ես այցելել եմ անցած շաբաթվա ընթացքում ու նավթ գնող այլ երկրներ՝ հնարավոր է չկարողանան կրճատել գնումները դրանք հասցնելով զրոյի: Մենք ցանկանում ենք հասնել առավելագույն ճնշման, բայց չենք ցանկանում վնասել մեր ընկերներին և դաշնակիցներին և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»: Բոլթոնն ասել է, որ պատժամիջոցների արդյունքները Իրանում արդեն նկատելի են, ներառյալ իրանական արժույթի՝ ռիալի փլուզվելը: «Կարևոր է, որ մենք չթուլացնենք մեր ջանքերը», - ընդգծել է նա, արձանագրելով, որ իրանական նավթի գնումների կրճատումներ են նկատվում այնպիսի երկրների կողմից, ինչպիսին Չինաստանն է, ինչը չէր ակնկալվում: - «Մենք նաև տեսնում ենք, որ չինական ֆինանսական կազմակերպությունները հրաժարվում են Իրանի հետ գործարքներից: Եվրոպական բիզնեսը հեռանում է իրանական շուկայից»,- ասել նա: Հիշեցնենք, որ Իրանի դեմ պատժամիջոցներն էլ ավելի խստացնելու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ աշխարհի գերտերությունների և Իրանի միջև 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագրից: Թրամփը միշտ պնդում էր, որ դա ահավոր վատ համաձայնագիր է և պետք է վերանայվի: Սակայն Թեհրանը հրաժարվեց քննարկել միջուկային համաձայնագիրը վերանայելու հարցը, որին հետևում են Վաշինգտոնի կոշտ պատժամիջոցները: Ահա, ամերիկյան քաղաքականության ներկայիս «կնքահայրը»: Իր կոշտ քաղաքականությամբ նա ինչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի, և, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա՝ ցույց կտա ժամանակը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Էս ինչ այլանդակ «կենդանիներ են»․ Բագրատյանը նորից բացահայտում է սրանց պետական դավաճանությունը (video) «Աննա՛, դու պղծված ես, ոչ թե օրհնված». քաղաքացին հունից դուրս եկավ (video) Դատախազությունում ստորագրեցին Մհեր Գրիգորյանի և Փաշինյանի դեմ ներկայացրած քրեական գործի տակ (video) Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում են տեղումներ Թող Աննա Վարդապետյանը իմանա․ ինչ փաստաթղթեր են տանելու դատախազին ընդդեմ Փաշինյանի. Արամ Սարգսյան (video) Մտածե՛ք՝ ինչո՞ւ ԲԴԽ նախագահը մեզ խայտառակեց․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին (video) Նորմալ մարդն իր մասին նման բան կասի՞․ Ձեզ էլ չեմ հավատում․ Խաչատուրովը՝ դատավորին (video) Նիկոլը Գյումրին սարսափելի վիճակի է հասցրել․ էս ի՞նչ է ասում․ Գևորգ Պետրոսյան (video) Lավ, «sms» եք ստացել, «Ինչա՞ նշանակում՝ sms եմ ստացել»․ դատավորը հունից դուրս եկավ Օրբելյանի խոսքից (video) Չեմ հերքում` Փաշինյանն իմ անունն է տվել, եղել եմ «Իմ քայլը» դաշինքում. Քոչարյանի գործով դատավոր (video) Փաշինյանն ու Մհեր Գրիգորյանը ենթարկվելու են քրեական պատասխանատվության․ Նարինե Դիլբարյան (video) Փաշինյանը բարկացավ ու խիստ նկատողություն տվեց Շիրակի մարզպետին ու ԳՇ գեներալին (video) #ՈՒՂԻՂ․ Շտապ. Նիկոլը արգելում է Հայաստանից դուրս գալ․ Նաիրա Զոհրաբյան (video) GPS-ով տարածքները հանձնել-վերջացնելուց հետո պարզվեց, որ այդ ամենն այնուամենայնիվ «աչքաչափ» էր ու պետք է նորից գծել... Դուք ինչո՞վ եք լավը Արգիշտի Քյարամյանից․ հարց նորանշանակ ՔԿ նախագահին (video) Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրակա՞ն էր․ ի՞նչ է նա առաջարկում (video) Ամենահարուստ առևտրականը Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը եղել է «Իմ քայլը» նախընտրական դաշինքի պատգամավորի թեկնածու Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ. Ոսկան Սարգսյան Արցախից բռնի տեղահանվածները որքան աջակցություն կստանան 2025 թ․ նախատեսվող ծրագրի շրջանակում. պարզաբանում Դուք չեք ծանոթացել գործի նյութերին. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին ՀՀ–ի արևմտամետ քաղաքականությունը կորուստի է տանում. փորձագետը՝ ՌԴ ԱՀԾ հայտարարության մասին Նիկոլի վախերն ու Գյումրիում «նախնական ընտրությունների» կապիկությունը Ռոբերտ Քոչարյանը և մյուսները բերման չենթարկվեցին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am