Առողջապահական համակարգի զավթումը և մենաշնորհացումը

«Այսուհետ մենաշնորհ չի լինելու»,-պնդում էր Նիկոլ Փաշինյանը։ Հավանաբար այս հայտարարությունը չի լսել կամ չի հասկացել այն ժամանակ դեռևս «չքայլող» Արսեն Թորոսյանը։ Չարորակ նորագոյացությունների մասին հրապարակածս հոդվածը բավականին լայն արձագանք ստացավ։ Եղան և՛ դրական, և՛ բացասական արձագանքներ։ Բացասական արձագանքները հիմնականում արծվի, խաչի կամ տարեց տիկնոջ նկարներով ֆեյք էջեր էին։ «Ֆեյք» համայնք, ձեր խարտոցները պինդ պահեք, որ Թորոսյանի ձախողումից հետո սրեք ձեր ատամներն ու սկսեք ձեր հարձակումները։ Այդ ժամանակ ես կլինեմ այն եզակի մարդկանցից, ով կպաշտպանի Թորոսյանին ձեզանից։ Քանզի իրականում ես չեմ ցանկանում առողջապահական համակարգի ձախողում, դեպի ուր քայլում է հիմա նախարարությունը։ Իսկ հիմա ես պարտավոր եմ իմ հայրենակիցներին ասել ճշմարտությունը, որպեսզի տեղի չունենան անդառնալի իրադարձություններ։ Եվ այսպես … Անդրադառնանք Թորոսյանի կողմից գովազդվող իշեմիկ ինսուլտի (կաթված) անվճար բուժման ծրագրին։ Նշեմ, որ ծրագիրը կազմվել է մարդկանց կողմից, ովքեր սրտացավ են և այս ոլորտում ունեն տարիների փորձ։ Իշեմիկ ինսուլտների բուժման ազգային ծրագիր ներկայացվել էր դեռևս մի քանի տարի առաջ, սակայն այն չէր ընդունվել մի շարք պատճառներով։ Ծրագիրը հույժ կարևոր է և շատ լավ է, որ հիմա այն կյանքի է կոչվել։ Բոլորիդ տեղեկացնեմ, որ գոյություն ունի կաթվածի (ինսուլտ) երկու տեսակ – հեմոռագիկ (երբ տեղի է ունենում արյունազեղում և գլխուղեղում առաջանում է արյան կույտ) և իշեմիկ (երբ խցանվում է գլխուղեղի անոթներից մեկը)։ Հեմոռագիկ ինսուլտի դեպքում անհրաժեշտ է լինում դեղորայքային բուժում կամ վիրահատություն` կախված արյունակույտի ծավալից։ Իշեմիկ ինսուլտը նույնպես ունի դեղորայքային և վիրահատական բուժում, որը բացարձակապես տարբերվում է արյունազեղման բուժումից։ Իրական կյանքում, առանց գլխուղեղի Կոմպյուտերայի տոմոգրաֆիայի, հնարավոր չէ 100%-ով որոշել, թե ինսուլտի որ տեսակն է տվյալ հիվանդի մոտ։ Առաջինը հիվանդին հանդիպող շտապօգնության բժիշկը, առանց հստակ իմանալու, թե ինսուլտի որ տեսակն է անձի մոտ, նրան շտապ տեղափոխում է հիվանդանոց, որտեղ հետազոտությունները պարզում են ինսուլտի տեսակը։ Հիշեցնեմ, որ «Թորոսյան ինսուլտը» իշեմիկ տեսակի է։ Շատ հազվադեպ է պատահում, որ հիվանդը տեղափոխվում է հիվանդանոց նյարդաբանական նշանների ի հայտ գալուց անմիջապես հետո։ Շատ հաճախ մեր քաղաքացիները սկսում են ճնշում չափել, հարևան կանչել, ծանոթ բժշկի զանգել, սուրճի բաժակ նայել… Ի վերջո, երբ շտապօգնությունը ժամանում է հիվանդի մոտ և նրան տեղափոխում հիվանդանոց, միջինում անցնում է շուրջ 2 ժամ։ Իշեմիկ ինսուլտի դեպքում, նյարդաբանական նշանների առաջացման պահից սկսած, միայն 4,5 ժամվա ընթացքում կատարելով հատուկ դեղամիջոց, որը կոչվում է Ալտեպլազա, հնարավոր է լինում բացել թրոմբով խցանված զարկերակը։ Նշեմ, որ եղանակը նոր չէ Հայաստանում, այն կիրառել ենք և՛ ես, և՛ իմ բազմաթիվ գործընկերներ, ու փրկվել են բազմաթիվ կյանքեր։ Խնդիրը եղել է միայն դեղամիջոցի ձեռքբերման մեջ. անհրաժեշտ երկու սրվակներից յուրաքանչյուրի գինը շուրջ 750 $ է։ Ալտեպլազա կարելի է կատարել բոլոր այն կլինիկաներում, որտեղ ձևավորված է այսպես կոչված Stroke team (ինսուլտի թիմ)։ https://www.beckershospitalreview.com/hospital-key-specialties/5-key-roles-in-a-hospital-stroke-team.html Այս թիմը կազմված է շտապօգնության, ընդունարանի, վերակենդանացման, ախտորոշման (ԿՏ, ՄՌՏ), նյարդաբանական և ներյովիրաբուժական բաժանմունքների մասնագետներից։ Հետևաբար, այն հիվանդանոցները, որտեղ առկա են բոլոր այս բաժանմունքները և հատուկ վերապատրաստում անցած մասնագետներ, կարող էին ընդգրկվել Իշեմիկ ինսուլտի բուժման ծրագրում։ Այդպիսի 8 հիվանդանոց գոյություն ունի Երևանում, 1-ը` Գյումրիում, 1-ը` Ստեփանակերտում: Հարց է ծագում, թե ինչու է ընտրվել միայն երկու հիվանդանոց - «Հերացի» թիվ 1 ՀՀ և «Էրեբունի» ԲԿ։ Տեղեկացնեմ, որ միայն այդ երկու հիվանդանոցում է գործում գլխուղեղի ներանոթային վիրաբուժության բաժանմունք։ Այս բաժանմունքը տվյալ դեպքում անհրաժեշտ է, որպեսզի Ալտեպլազայի չօգնելու դեպքում, և եթե հետազոտություններով հայտնաբերվում է գլխուղեղի դեռևս կենսունակ տեղամաս, իրականացվի գլխուղեղի զարկերակը խցանող թրոմբի մեխանիկական հեռացում` թրոմբէկտոմիա։ Ըստ միջազգային տվյալների թրոմբէկտոմիա կատարվում է նյարդաբանական ախտանիշների սկզբից 24 ժամվա ընթացքում։ Այսինքն, եթե Ալտեպլազան արդյունավետ չի եղել, իսկ գլխուղեղի հատուկ հետազոտությունը ցույց է տալիս, որ թրոմբէկտոմիան կարող է ունենալ արդյունք, ապա դիմում են այդ վիրահատությանը։ Դրա համար, փաստորեն, ունենք ևս շուրջ 18 ժամ, և հիվանդին, արդեն հանգիստ պայմաններում կարելի է Հայաստանի և Արցախի ցանկացած կետից տեղափոխել վերոնշյալ ընտրված երկու կլինիկա։ Հիմա պատկերացրեք, որ քաղաքացին (ձեր մայրը, եղբայրը, պապը, բաջանաղի քենին) բնակվում է Գորիսում կամ Իջևանում։ Երևան տեղափոխելու, և նրա կյանքն ու առողջությունը փրկելու համար Դուք հաստատ չեք տեղավորվի 4,5 ժամվա ընթացքում։ Կամ պատկերացրեք, որ Դուք, Ձեր բարեկամը ստացել եք իշեմիկ ինսուլտ Նոր Նորքի հիվանդանոցի կողքի շենքում։ Ձեզ փոխանակ տեղափոխեն այդ հիվանդանոց, ներքաղաքային խցանումներով, հարայ-հուրույով վազեցնում են միայն հրահանգված երկու կլինիկաներից մեկը։ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿ ԵՔ ԿՈՐՑՆՈՒՄ։ Իսկ սա այն դեպքերից է, երբ ԺԱՄԱՆԱԿԸ ԿՅԱՆՔ Է։ Այս հարցը ունի մեկ այլ կողմ էլ։ Եթե քաղաքացուն տեղափոխում են նշված երկու հիվանդանոցներից մեկը, և հետազոտությունները ցույց են տալիս, որ նրա մոտ ոչ թե իշեմիկ, այլ հեմոռագիկ ինսուլտ է, այդ քաղաքացին չի մտնում Թորոսյանի գովազդած ծրագրի մեջ և չի ազատվում համավճարից։ Դեռ ավելին, նա զբաղեցնում է մահճակալ կամ նրան, այդպիսի ծանր վիճակում, տեղափոխում են այլ հիվանդանոց, օրինակ` վիրահատության։ Իհարկե, հիվանդին տեղափոխելու պարագայում բուժանձնակազմն ընկնում է բացատրությունների ու կռվի մեջ հիվանդատերերի հետ։ Վերջիններս սպառնում են հաշվեհարդար տեսնել բժշկի հետ կամ զանգահարել ԱՆ թեժ գիծ – մի տեղ, որի հրահանգները կատարում են բժիշկները։ Եթե հիվանդը չի տեղափոխվում, ապա մի քանի այդպիսի հիվանդի ընդունման պարագայում սպառվում են մահճակալները, որոնք, հավատացեք, անսահմանափակ չեն։ Ստացվում է, որ իշեմիկ կաթվածով հիվանդին կարող է տեղափոխեն հիվանդանոց ու նրա համար մահճակալ այլևս չլինի։ Ինձ մոտ տպավորություն է, որ Արսեն Թորոսյանը աջաբսանդալ շատ է սիրում, որ այսպիսի խառը, չմտածված, չհաշվարկված ու անգրագետ հրամաններ է արձակել։ Բացի այդ, այստեղ կա հանցավոր տարր. Արսեն Թորոսյանը հիվանդներին վերաբաշխելու, բուժհաստատությունների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու, տուժած քաղաքացիների օգնությունը չուշացնելու փոխարեն մտածված իրականացնում է Առողջապահության համակարգի մոնոպոլիզացիա (մենաշնորհացում)։ Ալտեպլազայի ներարկումը նույնպես ունի հակացուցումներ և բարդություններ։ Բարդություններ են հնարավոր նաև ներանոթային թրոմբէկտոմիայի պարագայում։ Սակայն, դրանց կանդրադառնամ հաջորդ հրապարակման մեջ։ Եղեք տեղեկացված, կուրորեն մի հետևեք Ձեզ հրամցված «նորարարություններին»։ Անվճար պանիր լինում է միայն թակարդում։ Բժիշկ-նյարդավիրաբույժ՝

Մարինա Խաչատրյան

դիտվել է 1042 անգամ
Լրահոս
Նոր մանրամասներ. Փամբակ գետում շարունակում են փնտրել 13 և 7-ամյա աղջիկներին (video) Հենց այստեղ էլ թաքնված է թեզի իրական նպատակը Փոքր երկրների պաշտպանական նոր մոդելը. ինչո՞ւ այլևս չի գործում մեծ բանակների կրկնօրինակումը․ Զաքարյան Այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են Հայաստանի կրիտիկական հանքանյութերը. Վահե Դավթյան «Միասնության թևեր» կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով Ուղիղ պատասխանեք՝ ձեր թիրախը միայն Լևոն Քոչարյա՞նն էր․ թեժ զրույց փաստաբանի և ոստիկանի միջև (video) Քննիչները կապարակնքել են «Արարատ» թենիսի ակումբի դռները․ «Ազատության» ԲՀԿ–ի դեմ արշավը ավելի շուտ էր սկսել․Անդրանիկ Թևանյանին հատուկ ձերբակալեցին հենց այդ օրը (video) Հայաստանի ադրբեջանացումը սկսվում է քաղաքական համակարգի ադրբեջանացումից․ Զուրաբյան Լարված իրավիճակ Լևոն Քոչարյանի դատական նիստի ժամանակ․«կողմնակալ վերաբրմունք է»,«հենց հիմա վերջացրեք» (video) Օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը կբարձրանա Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային Ով պետք է պատասխան տա սրա համար․«զենքը մարդկանց գլխին դրած տարել են ընտրատեղամաս»․Հովհաննես Իշխանյան (video) Արարատի մի շարք բնակիչներ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ (video) Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են․ ներգրավված են փրկարարներ և ոստիկաններ Ամեն ինչ կա տեսանյութերում, հիմա ես իմ աչքերի՞ն հավատամ, թե՞ ձեր խոսքին․ Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին (video) 12–ամյա աշակերտին թմրանյութ տալու դեպքով ձերբակալված անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Հուժկու սլացք… դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Լույս չի լինի Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ Անհետ կորածի ընտանիքի կենսաթոշակին կամ նպաստին անհրաժեշտ փաստաթուղթը՝ նախագիծ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am