Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ի սահմաններում 2 անհայտ անձինք Տիտոգրադյան փողոցի 2/1 հասցեում գործող Varks.am-ի դռներն ու պատուհանները կոտրել, ներս են մտել և փորձել են այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը, սակայն, չկարողանալով իրենց սև գործն ավարտին հասցնել, ճիղավները հեռացել են նշված վայրից։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքք քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև փորձաքրեագետները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նմանատիպ դեպք տեղի է ունեցել նաև որոշ ժամանակ անց, Ջրվեժում։
Նմանատիպ եղանակով կոտրել են Քոչարյան 3/5 հասցեում գործող Varks.am-ի դռներն ու պատուհունները ու փորձել են նույն եղանակով թալանել, սակայն այս դեպքում էլ նորից չհրկիզվող պահարանը ամուր ամրացված է եղել, ու ճիվաղները «երազախաբ են եղել»։ Այս դեպքով էլ քննություն է տարվում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճիվաղների կատարած ավերածությունը արձանագրվել է տեսախցիկների կողմից։ Երկու դեպքերով էլ տարածքային ոստիկանությոնն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը