Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանոթացեք բացառիկ հայուհու հետ՝ ժանետա Անանիկյան։ Ժանետա մայրիկը արդեն մի քանի տարի է զինվորների համար բրդյա գուլպաներ է գործում՝ հարյուրավոր զույգեր։ Մենք այսօր նրան փոխանցեցինք Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շնորհակալական նամակը։ Ծանոթանալով Ժանետա մայրիկի հետ ավելի ապշեցինք նրա տեսակով ու արած գործերով։ Պարզվում է բացառիկ այս հայուհին նաև ստեղծագործում է և բացառիկ թեմաներով։ Շնորհակալ ենք, տիկին Ժանետա։ Շնորհակալ ենք ոչ միայն Ձեր աշխատանքի, այլեւ առաջին հերթին որդեգրած սկզբունքների, դավանած արժեքների համար և Ձեր տեսակի համար, որ ամաչելով պահում է թելն ու շյուղերը, որ չմտածենք, թե հատուկ ի տես է դրված, հետո մեղմ ժպտալով բացատրում, որ նոր է հին սվիտրը եռացրել, մի կծիկ թել ստացել, որ գուլպա պիտի դառնա Տղերքի համար...»:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը