Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հարցաքննության մասին որևէ տեղեկություն չունի։
Factor.am-ի հետ զրույցում Շարմազանովն ասաց՝ որևէ մեկնաբանություն չի տա Սարգսյանի հարցաքննության հետ կապված, քանի դեռ Մարտի 1-ի գործով զբաղվող Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես չի հաստատել Սերժ Սարգսյանի հարցաքննության մասին լուրը։ «Մարտի 1-ի գործի հետ կապված կա համապատասխան պետական մարմին, որը զբաղվում է այդ հարցով։ Երբ ՀՔԾ-ն պաշտոնական տեղեկություն տա, ես դրանից հետո կորոշեմ ինչպես արձագանքել կամ արձագանքե՞լ առհասարակ, թե՞ ոչ»,- ասաց ՀՀԿ խոսնակը։ Նշենք, որ այսօր մամուլը գրեց՝ Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ ՀՔԾ – ից, սակայն, Սերժ Սարգսյանի հարցաքննության հետ կապված որևէ մեկնաբանություն չեն տալիս։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը