Իսպանիայի La Sexta հեռուստաալիքով ցուցադրված հարցազրույցում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին կոչ է արել ավելի մեծ վնաս չհասցնել երկրին եւ հրաժարվել իր այժմյան ռազմավարությունից:
«Հանդես եմ գալիս ընդդիմության հետ երկխոսության օգտին: Թող ավելի մեծ վնաս չհասցնի երկրին, թող հրաժարվի խռովարարական ռազմավարությունից,- նշել է պետության ղեկավարը:- Եթե նա (Գուայդոն) ցանկանում է դրական ինչ-որ բան անել, թող (զրույցի համար) դեմ առ դեմ նստի սեղանի շուրջ»:Նախագահը դիմել է Գուայդոյին՝ նրան կոչ անելով «լավ մտածել, թե ինքն ինչ է անում»:
Մեկնաբանելով նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարելու Եվրամիության մի շարք երկրների պահանջը, պետության ղեկավարը հիշեցրել է, որ կամաարտահայտությունը նախատեսված է 2024 թվականին:
«Ես կարծում եմ, որ Վենեսուելան խորհրդարանի ընտրությունների կարիք ունի»,- հավելել է նա: «Մենք այն արշավի զոհերն ենք, որտեղ ԱՄՆ-ը մեզ վերածել է թիվ մեկ թշնամու»,- ընդգծել է նախագահը՝ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին կոչ անելով սխալներ չկատարել Վենեսուելայի նկատմամբ:
«Հենց որ ամերիկյան բանակը հարձակվի մեզ վրա, մենք ստիպված կպաշտպանվենք: Մենք չենք հանձնի Վենեսուելան,- նշել է նախագահը:- Վատթարագույն այլընտրանքը պատերազմն է, եւ մենք այն չենք սկսի», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը