Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն թուրքական «FOX TV» հեռուստաընկերության եթերում խոսել է Էրդողանին վճարած դատական տուգանքների մասին։Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Ընդդիմադիր գործիչն արդեն բազմաթիվ անգամ հարկադրվել է դատական տուգանքներ Վճարել Էրդողանին՝ իր ելույթներում վերջինիս մասին հնչեցրած հայտարարությունների պատճառով։
«Այդ փոխհատուցումները վճարելու համար ես վաճառել եմ տունս։ Նաև 200․000 լիրա գումար եմ պարտքով վերցրել։ Որովհետև տան վաճառքը չբավականացրեց։ Մենք քաղաքացիներից գումար չենք խնդրել, բայց մի հիմնադրամ ենք ստեղծել։ Խոշոր դրամական տուգանքների միջոցով մեզ լռեցնելու փորձ է ավում», – հայտարարել է ընդդիմադիր կուսակցապետը։
Հիշեցնենք, որ ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դատարանի վճռով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ամենից շատ բարոյական փոխհատուցումներ վճարած քաղաքական գործիչն է։ Վերջին տարիներին նրա դեմ երկու տասնյակից ավել դատական գործ է հարուցվել, իսկ նշանակված տուգանքների գումարն արդեն վաղուց հատել է միլիոն լիրայի սահմանը։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը