Քոչարյանի դեմ նոր ճակատ է բացվում

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների առնչությամբ քրեական գործ է հարուցված, քննություն ընթանում է, և ԱԱԾ քննչական կառույցն առաջիկայում հայտարարություն կանի այդ կապակցությամբ: Հիշեցնենք, որ Վանեցյանը հայտնի գաղտնալսումից հետո խստացավ, որ կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հարստացման սխեմաները եւ ունեցվածքը։ «Կոնգրես» հյուրանոցում Սեդրակ Քոչարյանի կողմից բաժնեմաս ձեռք բերելու վերաբերյալ խոսեց 6 մլրդ կաշառքի մասին եւ այլն: Հիմա միս ու արյուն է կարծես ստանում այդ հայտարարությունը եւ ԱԱԾ ղեկավարը այդ մասին հայտարարում է այն ժամանակ, երբ Վերաքննիչում քննվում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայցը նրա խափանման միջոցը կալանքից գրավի փոխելու վերաբերյալ : Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ավարտել են իրենց բողոքի ներկայացումը: Դատախազները իրենց առարկությունները, սակայն դեռ չեն ավարտել՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված: Դատական նիստը հետաձգվել է մինչև փետրվարի 4-ը` ժամը 12:00-ն։ Դատական նիստի ընթացքում մոտ երկուժամանոց ելույթով հանդես է եկել անձամբ Ռոբերտ Քոչարյանը։ Իր ելույթում մանրամասն ներկայացրել է 2008-ի փետրվարի 23-ից հետո ստեղծված իրավիճակը։ «Պարոն Քոչարյանն իր ելույթում ասել է, որ 0038 հրամանին ծանոթանալուց հետո ինքը տեսնում է, որ դրանում որևէ արտառոց բան չկա։ Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ ինչպես պաշտպանության նախարարի ցանկացած հրաման, այնպես էլ 0038 հրամանը և նման մյուս հրամանները ո՛չ իր, ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին չեն ուղարկվել նախագահական, որպեսզի նախագահն այդ հրամանին ծանոթանա կամ իր հավանությունը տա։ Կարծում եմ՝ այդ հրամանն իր մեջ չի պարունակում որևէ դրույթ, որով կարելի է Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք առաջադրել կամ նույնիսկ նախատել։ Ձեզ այդ հրամանի մասին ապատեղեկացրել են»,- երկրորդ նախագահի ելույթից պատառիկներ է ներկայացրել փաստաբան Հայկ Ալումյանը: Քոչարյանն ասել է նաեւ, որ 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններից առաջ տեղեկատվություններ էին ստացվում, որ ՀՀ զինված ուժերում աշխատանքներ էին տարվում, որպեսզի բանակը միանա ցուցարարներին։ «Պաշտպանության փոխնախարարները, որոնցից մեկը՝ ԵԿՄ ղեկավարը, ԵԿՄ վարչությունում խմորումներ էին սկսել, որպեսզի երկրապահ կամավորականներն էլ միանային ցուցարարներին։ Ստեղծված իրավիճակում նա ցուցում է տվել Պաշտպանության նախարարին, որպեսզի ապահովի բանակի չեզոքությունը, ցուցումը բանավոր է եղել։ Բացի այդ, նաև ասել է, որ այն բարձրաստիճան սպաները, որոնք պատրաստվում են իրենց ծառայությունը շարունակել բանակում, պետք է զերծ մնան ԵԿՄ-ում տեղի ունեցող գործողություններից, հակառակ դեպքում՝ կարող են բանակից դուրս գալ և գնալ ԵԿՄ»,- նշել է Հ. Ալումյանը։ Ստացվում է, որ ոչ թե իշխանությունն է բանակն օգտագործել ցուցարարների դեմ, այլ ճիշտ հակառակը, որի մասին կա նաեւ իրեղեն ապացույց Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթը եւ Մանվել-Մանվել վանկարկումներն ուղղված Մանվել Գրիգորյանին որպես համաժողովրդական շարժման աջակից պաշտպանության փոխնախարար եւ ԵԿՄ ղեկավար: Տեւական ժամանակ երկրորդ նախագահի պաշտպանները հիմնավորում են, որ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրգործը ինչպես Փաշինյանը կասեր ջուր է, ինչպես ՀՔԾ պետը հստակ հայտարարեց Քոչարյանը ոչ թե մեղադրվում է Մարտի մեկի տասը զոհերի սպանության հրաման տալու համար, այլ սահմանադրական կարգի տապալման համար՝ 300,1 հոդվածով, որը 2008 թվականին գոյություն չուներ Քրեական օրենսգրքում: Իհարկե իշխանության ճամբարից հակադարձում են, որ գոյություն է ունեցել, սակայն այլ համարի տակ, ինչը երկրորդ նախագահի պաշտպանների պնդմամբ բացարձակ սուտ է: Պաշտպանները պնդում են նաեւ, որ Քոչարյանը չի կարող մեղադրվել նաեւ 300 հոդվածով՝ իշխանությունը յուրացնելը, որի կատարմանն ուղղված կարող էր լինել սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողություններ, քանի որ այդ հոդվածը վերացվել է ԱԺ-ի կողմից: Ստացվում է՝ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, ոը գոյություն չունի: Ուշագրավ է, որ 300 հոդվածով մեղադրանք է առաջադրվել հայտնի յոթի գործով մեղադրյալներին, այս հոդվածն առաջադրված էր լինելու նաեւ Նիկոլ Փաշինյանի, եթե նա փախուստի չդիմեր: Ինչեւէ, այս գործի անհիմն լինելու պնդումները հիմնավոր են, ուստի թերեւս այդ պատճառով է, որ ԱԱԾ-ն նոր գործ է բացում Քոչարյանների դեմ վերջիններիս ունեցվածքի հետ կապված, ըստ ամենայնի կփորձեն որոշ ժամանակ էլ այս գործով պահել անազատության մեջ, քանի որ իրականում նրանց սարսափեցնում է երկրորդ նախագահի քաղաքական հավակնությունը: Անի Սահակյան

դիտվել է 140 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am