razm.info-ն գրում է.
Ադրբեջանական աղբյուրները ակտիվ տարածում են բելառուսական «Պաշտպանական նախաձեռնություններ» («оборонные инициативы») ընկերության լուսանկարները, որտեղ երևում են ադրբեջանական ՄիԳ–29 և Սու–25 կործանիչներ՝ համալրված բելառուսական «Թալիսման» պաշտպանական բորտային համալիրներով (ՊԲՀ)։
Լուսանկարները տեղադրված են ընկերության պաշտոնական կայքում՝ արտադրանքի կատալոգում։ Լուսանկարներում ցուցադրված է բելառուսական ՊԲՀ–ների տեղադրումը ՄիԳ–29 և Սու–25 կործանիչների վրա, իսկ որպես օրինակ ներկայացված կործանիչների վրա երևում են ադրբեջանական տարբերանշանները։
Նշենք, որ «Թալիսման» ՊԲՀ–ն աշխատում է ավտոմատ ռեժիմով, ապահովում է կեղծ թիրախներ, հայտնաբերում է ինքնաթիռի վրա հարձակվող հրթիռներն ու այդ մասին զգուշացնում օդաչուին, ինչպես նաև գործում է ՀՕՊ համակարգերի դեմ։ Դրա յուրաքանչյուր կանտեյները կշռում է 65 կգ։
Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Բելառուս այցի ընթացքում կնքվել էին տարբեր ոլորտների, այդ թվում՝ ռազմական ոլորտի համագործակցության մասին պայմանագրեր։
2018թ. Ադրբեջանը ստացել էր նաև բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաջին խմբաքանակը, իսկ արդեն սեպտեմբերին ստացել էր դրանց երկրորդ խմբաքանակը՝ առնվազն 5 լիցքավորող մեքենա, 3 արձակման կայանք և 3 միավոր կապի և ղեկավարման մեքենա։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը