Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, «Նորք Մարաշ» զինված խմբի գործով փաստաբան Լևոն Բաղդասարյանը, խոսելով իրավական ոլորտում բարձիթողի վիճակից, ասաց. «Ինչքան էլ երկրի վարչապետը ասում է,որ դատական համակարգն անկախ է, ինքը ոչ մի լիազորություն չունի դրա վրա ազդելու, միևնույն է, վերջինս ուղղակի պատասխանատուն է այդ ոլորտում տեղի ունեցող ոչ իրավաչափ գործառույթների»:
Ըստ փաստաբանի՝ այսօր իրավապահ մարմիններում հարյուրավոր մարդիկ են, որոնց իրավունքներն ուղղակիորեն ոտնահարված են. «Ինչպես նախկինում, այժմ ևս նկատելի է, որ գործող իշխանությունն անսխալականի բարդույթով կատարում է իր ոչ իրավաչափ գործառույթները: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ երբևիցե ես չեմ տեսել, որ լինի համաներում, որտեղ կլինի խտրականություն»:
Փաստաբանի դիտարկմամբ՝ իրավաչափ չէ, որ համաներման են արժանանում «Սասնա Ծռեր» խմբի անդամները, բայց «Նորք Մարաշ» զինված խմբի անդամների վրա համաներումը չի տարածվում:
Մանրամասները՝ տեսանյութում.
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը