Բաղրամյան 26-ից կատարված գողությունը անեկդոտի թեմա է դարձել, թեպետ իրականությունն այդքան ուրախ չէ, որքան թվում է: Հունվարի 31-ին ոստիկանությունը հաղորդեց ահազանգի մասին, որը ստացել էր ոչ վաղ անցյալում վարչապետի, այժմ արդեն նախագահի նստավայրից: Բաղրամյան 26–ից հուշամեդալներ են գողացել։ Սկզբում գողացել են, մեկ օր հետո` վերադարձրել։ Արդեն քրեական գործ է հարուցվել, ու անչափ կարեւոր է բացահայտել ու հանրությանը տեղեկացնել, թե այդ ով եւ ինչ ռիսկով ու ինչ նպատակներով է ցանկացել գողություն կատարել: Մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչու էին նախագահականից ահազանգել ոստիկանություն, եթե այս շենքը համարվում է պետական շինություն ու գտնվում է պետական պահպանության ներքո, ամբողջությամբ տեսախցիկներով է պատված: Կարելի էր առանց աղմուկ-աղաղակի, առանց ավելորդ խայտառակության, որ նույնիսկ այս տարածքներում այնքան բարդակ է, որ կարելի է անգամ գողություն անել: Մամուլում հայտնված հայտարարություններից ու իրավապահների հաղորդագրություններից դատելով կարող ենք արձանագրել մի քանի փաստ, առաջին, որ այդ տարածքը չի տեսանկարահանվում, այդ պատճառով էլ դիմել են իրավապահներին, երկրորդը, որ այդ հուշամեդալները բավական թանկարժեք են, հայտնի չէ նաեւ գողության կոնկրետ օրը, դեպքը տեղի է ունեցել հունվարի 25-30-ն ընկած ժամանակահատվածում։ Ինչեւէ, սպասենք իրավապահների բացահայտումներին, սակայն մինչ դա էլ արդեն հետաքրքիր զարգացումներ են նկատվում: Փաստը, որ մեդալները նորից բերել ու վերադարձրել են իրենց տեղը, միանգամայն խոսուն է: Ի վերջո, եթե գողության փաստն արդեն բարձրաձայնվել է, ապա անկախ մեդալները վերադարձնելու հանգամանքից, իրավապահները պետք է բացահայտեն գողին, հակառակ պարագայում, եթե գործը <<ջրեն>> ու հանրությանը չպարզաբանեն՝ թե ով էր կազմակերել գողությունը եւ ինչ նպատակով, ապա կարելի է սպասել իշխանության հաջորդ գործողություններին:
Խոսքը Բաղրամյան 26-ի դռները կրկին փակելու մասին է: Գուցե այս արտասովոր գողությունն էլ հենց այս նպատակով է իրականացվել, Բաղրամյան 26-ից հետո կարող են նույն՝ անվտանգության նկատառումներով փակել նաեւ ԱԺ-ի դարպասները:
Ի վերջո, ընտրություններն արդեն անցյալում են ու շոուների ժամանակն անցել է, հիմա պետք է պահել ու պահպանել իշխանությունների անվտանգությունը: Հ.Գ.-Այս իշխանություններն այնպիսի շոուներ են բեմադրում, որ այլեւս չես էլ ուզում բարձրաձայնել, ին կարող է ռազմական և պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերն էլ եք պահում մի սենյակում, որտեղ տեսախցիկներ չկան:
Անի Սահակյան
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը