Այսօր վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը։ Նիստում ելույթ է ունեցել Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին տեղեկացրեց փաստաբան Հայկ Ալումյանը, նշելով, որ Ռոբերտ Քոչարյանը իր ելույթում, որը տևել է 2 ժամ, մանրամասն ներկայացրել է 2008-ի փետրվարի 23-ից հետո ստեղծված իրավիճակը։
«Մասնավորապես ներկայացրեց, որ բավականին շատ տեղեկատվություն էր ստացվում այն մասին, որ բանակում աշխատանքներ են տարվում, որպեսզի բանակը միանա ցուցարարներին, աշխատանքներ են տարվել, որ պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանը միանա ցուցարարներին, բացի այդ ԵԿՄ-ում խմորումներ են սկսվել, որ նրանք էլ միանան ցուցարարներին։ Ստեղծված իրավիճակում ինքը ցուցում է տվել Պաշտպանության նախարարին, որպեսզի վերջինն ապահովի բանակի չեզոքությունը։ Ցուցում է տվել, այսինքն՝ ասել է գնացեք այնպես արեք, որ բանակը այդ պրոցեսներին չխառնվի, պաշտպանության նախարարին էլ ասվել է, որ ինքը ապահովի այդ ամենը:
Պարոն Քոչարյանն իր ելույթում ասել է, որ 0038 հրամանին ծանոթանալուց հետո ինքը տեսնում է, որ դրանում որևէ արտառոց բան չկա։ Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ ինչպես պաշտպանության նախարարի ցանկացած հրաման, այնպես էլ 0038 հրամանը և նման մյուս հրամանները ոչ իր, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին չեն ուղարկվել նախագահական, որպեսզի նախագահն այդ հրամանին ծանոթանա կամ իր հավանությունը տա», - նշեց փաստաբանը։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը