Ես կենթարկվեմ այդ որոշմանը. Վանեցյան
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը պատրաստ է ենթարկվել ցանկացած քաղաքական որոշման եւ եթե որոշվի, որ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն, ինքը կենթարկվի նաեւ այդ որոշմանը: «Եթե ԱԱԾ ղեկավարը կլինի քաղաքական գործիչ, ուզի, թե չուզի, փորձելու է առաջ տանել իրենց քաղաքական ուժին»,-ասաց նա: Հարցին, թե այդ դեպքում ԶՈւ-ն եւս ունի նախարար, ուրեմն նույնպես քաղաքականացված է, նա պատասխանեց. «Բանակն ունի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի ղեկավարը հանդիսանում է ԶՈՒ ԳՇ պետը, իսկ պաշտպանության նախարարը իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորությունները»:
