«Քահանան այնտեղ ընդհանրապես չի եղել, այդ պատմությունը հետևյալն է. երբ որ ես այցելել եմ այդ դպրոց, այդ ընթացքում հոգևորական է այնտեղ եկել և ես տնօրենին հարցրել եմ, թե հոգևորականն ի՞նչ գործառույթ ունի դպրոցում: Նա էլ ասել է, որ դասղեկական ժամերին քահանային սովորաբար հրավիրում են: Յուրաքանչյուր դպրոց ինքը կարող է որոշել թե այս կամ այն մարդն ինչ գործառույթ ունի իր դպրոցում: Կոնկրետ հարցը տրվել է տնօրենին և խոսակցությունը եղել է դասղեկական ժամերին նրա ներկայության հետ կապված, որը մեծ խնդիր է: Խնդիրն այն է, որ դասղեկական ժամերը նախատեսված են կազմակերպչական ծրագիր իրականացնելու համար և ոչ թե հոգևոր քարոզի»,- ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր` Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադարձավ Արարատի մարզի դպրոցներից մեկում հոգևորականի հետ տեղի ունեցած միջադեպին:
ԼՀարցին, թե եղե՞լ է նախարարի կողմից քահանային դպրոցից անձամբ դուրս հրավիրելու միջադեպ, պատասխանել է. «Չի եղել նման բան: Ասել եմ, որ դպրոցն աշխարհիկ կառույց է, բայց մենք Տեր Դավիթի հետ ձեռքսեղմումով ենք ավարտել մեր զրույցը և, առհասարակ, կարող եք այդ քահանայի մասին մի քիչ տեղեկություններ հավաքել, պարզել, թե ինքն ինչ տեսակ մարդ է»,- մանրամասնել է նախարարը:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը