«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հաջորդ տարի Արցախում տեղի են ունենալու ե՛ւ նախագահի, ե՛ւ խորհրդարանի ընտրություններ: Արդեն իսկ նշմարվում են նախագահի հնարավոր թեկնածուները՝ ԼՂՀ նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ ԼՂՀ ԱԽՔ, նախկինում ընդդիմադիր Վիտալի Բալասանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` Բալասանյանի վերջին աղմկահարույց հայտարարություններն էլ հենց այդ հանգամանքով էին պայմանավորված. նա սկսել է քարոզարշավը` փորձելով շահել Արցախում ընդդիմադիր ընտրազանգվածի տրամադրությունները` միաժամանակ մոռանալով, որ ինքն առանցքային պետական պաշտոնյա է:
Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, նա Արցախի խորհրդարանում ամենամեծ խմբակցություն ունեցող կուսակցության ղեկավարն է: Նա ընդունված կերպար է ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում: Եվ պատահական չէ նաեւ, որ Արայիկ Հարությունյանն անվերապահ աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը:
Եվ, ընդհանրապես, Արցախում այս ընթացքում կուսակցություններն ակտիվացել են՝ բացելով նոր գրասենյակներ, նաեւ նոր կուսակցություններ են բացվում: Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել է, որ իրենց մոտ 16 քաղաքական ուժ կա, որոնց մի մասը նոր է բացվել, մի մասն էլ գրանցման փուլում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը