«Իրատես» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իշխանությունը ժողովուրդն է, իրականում ամեն տեղ «ասողն» ինքն է: Խորհրդարանական ուժերը, այսպես թե այնպես, «խաղում» են նրա դաշտում` խուսափելով քննադատության թիրախ դարձնելուց կառավարության ղեկավարին:
Սա ինչ-որ առումով հիշեցնում է նախկին որոշ խորհրդարանական ուժերի, որոնք բոլորին քննադատում էին, բայց Սերժ Սարգսյանի անվանը «սրբազան սարսուռով» էին վերաբերվում: Սա է պատճառը նաեւ, որ արտախորհրդարանական ուժերն ավելի արմատական ընդդիմադիր են դիտարկվում, քան խորհրդարանականները:
Ավելին, քաղաքական օրակարգի բացակայության պատճառով, մեր տեղեկություններով, որոշ արտախորհրդարանական ուժեր, անհատներ որոշել են նոր ճակատ ձեւավորել, որպեսզի նախ հստակ արտաքին քաղաքական կողմնորոշում թելադրեն իշխանություններին, ապա իրենց քայլերով հակազդեն իշխանության քաղաքականությանը:
Այս նախաձեռնության անդամները հստակ խնդիրներ են տեսնում եւ՛ ներքին. եւ՛ արտաքին քաղաքականությունում, որոնք հասարակությունը դեռ չի ցանկանում «բաց աչքերով» տեսնել: Առաջիկայում պարզ կդառնա, թե որ ուժերն ու անհատներն են այս նախաձեռնության հեղինակները»:
Ամբողջությամբկարողեքկարդալթերթիայսօրվահամարում:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը