«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018թ. հոկտմբերի 2-ին նախորդ խորհրդարանի՝ «Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքում» ընդունած փոփոխությունների աղմկահարույց նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարան ուղղված դիմումի քննությունը տեղից չի շարժվում: Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այդ օրինագծի շուրջ բարձրացած աղմուկից հետո դիմել էր Սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս քննի եւ որոշի` որքանով է ընդունված փոփոխությունը սահմանադրական: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դեռ այս տարվա հունվարի 22-ին պետք է սկսվեր դատաքննությունը, սակայն տեղեկացանք, որ նիստը հետաձգվել է եւ այն տեղի կունենա ապրիլի 19-ին: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ այդ օրենքն ի վերջո սահմանադրական ճանաչվի, եւ այս հետաձգումն էլ պայմանավորված է հենց այդ հանգամանքով, որպեսզի հիմնավորումներ գտնվեն: Հիշեցնենք, որ այդ օրինագծով նախատեսվում է ԱԺ նիստերը պատգամավորներից անկախ պատճառներով տեղի չունենալու դեպքում համարել պարզապես ընդհատված, այլ ոչ թե չկայացած»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը