Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Աղասի Ենոքյանը անդրադառնալով մարտի 1-ին գործի բացահայտման գործընթացին՝ շեշտել է, որ հասարակության մեջ դեռևս հարցեր են մնում այդ գործով: «Իշխանությունները կենտրոնացած են միայն Ռոբերտ Քոչարյանի վրա, բայց մենք մինչև հիմա դեռ չգիտենք, թե ով է կրակել քաղաքացիներին և սպանել նրանց: Մենք գիտենք, որ Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է այն հոդվածը խախտելու մեջ, որն այն ժամանակ չի էլ եղել: Ինձ համար հասկանալի չէ Մարտի մեկի գործի քննության այսպիսի ընթացքը: Ենթադրենք՝ Քոչարյանին նստեցնեն, մենք կիմանա՞նք, թե ովքեր են տասը սպանություններն իրականացրել: Մարտի մեկի գործի այսպիսի հանգուցալուծումը, կարծում եմ, հանրությանը չի բավարարի», - նկատել է Ենոքյանը:
Քաղաքագետը նշել է, որ իր համար եւս պարզ չէ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ սահմանադրական կարգի տապալում. «Եթե սահմանադրական կարգը տապալել է, հետո վերականգնվե՞լ է, թե ոչ: Թե մինչեւ հիմա տապալված է մնացել: Փոխարենը, կարելի էր ուղիղ ճանապարհով գնալ ու պարզել, թե ովքեր են սպանությունների հրամաններ տվողները»:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը