Հանգիստ նստեք տեղներդ

Արցախյան պատերազմի լեգենդար հրամանատարներից, Ազգային անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը Եռաբլուրում ուշագրավ հայտարարություններ է արել՝ անտեսելով Նիկոլ Փաշինյանի ամիսներ առաջվա նախազգուշացումը, որ արցախյան գործիչները թող չխառնվեն Հայաստանի քաղաքական գործընթացներին։ Նա ոչ միայն խոսել է արցախյան հարցի շուրջ վերջին շրջանում Փաշինյանի իշխանության անհասկանալի բանակցությունների մասին, այլեւ թերեւս այս համատեքստում խիստ քննադատել այդ խնդրով իրապես մտահոգ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի դեմ Մարտի 1-ի գործով հարուցված մեղադրանքի՝ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ։ Այսպիսով՝ Բալասանյանի հայտարարությունները հստակ են, թիրախային, զուրկ պոպուլիզմից ու դեմագոգիայից, այս հայտարարություններն անում է մի մարդ, որն անցել է պատերազմի դաշտով եւ իր ամբողջ բջիջներով է զգում արցախյան խնդիրը։ Բալասանյանը ըստ էության կասկած է հայտնում իշխանության հավաստիացումներին, թե Արցախի հարցով «պատահական հանդիպումներից» այն կողմ բանակցություններ չկան, Արցախի հերոսը նկատում է, որ այսօր միանգամայն բանակցություններ ընթանում են, սակայն դրանք բանավոր են․«Բանավոր խոսակցությունները բերելու են ավելի վատ վիճակի։ Քաղաքականության մեջ բանավոր հարցեր չեն լուծում»,-միաժամանակ ընդգծում է նա։Ապա մեղմ ասած զավեշտ է համարում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կոչերը, որն արվեց հունվարի 16-ին Փարիզում Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովիհանդիպումից հետո համատեղ հայտարարությամբ։ ։ Բալասանյանը կարծում է, որ այդ կոչերից առաջ համապատասխան ինստիտուտները, երկրների ղեկավարները պետք է աշխատեն տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի շուրջ։ Այսօր մենք չունեննք խաղաղության պայմանագիր, մենք չունենք համապատասխան փաստաթուղթը, որը միջազգային հանրությունը կճանաչի։ «Ինչի մասին է խոսքը. հիմա հարց եմ տալիս, դուք պատրաստվո՞ւմ եք խաղաղության։ Հո մենք կռվարար ժողովուրդ չենք, մենք միշտ էլ պատրաստ ենք եղել, մենք չենք հրահրել։ Հայաստանի Հանրապետությունը և այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, մենք պարտադրված մտել ենք պատերազմի մեջ, մենք ընկել ենք շրջափակման մեջ։ Մենք ընդունել ենք մեզ պարտադրված պատերազմն ու մտել ենք էդ պարտադրված պատերազմի մեջ։ Էստեղ մարդ կա, որ ուզում է պատերազմ լինի, իհարկե ոչ, բայց պատրաստվելու համար պետք է լինի փաստաթուղթ»,- հարցնում է նա։ «Բանավոր խոսակցությունները բերելու են ավելի վատ վիճակի։ Քաղաքականության մեջ բանավոր հարցեր չեն լուծում»։ Իսկ տարածքներ զիջելու կամ փոխզիջման շրջանառվող թեզի հարցում էլ նոր իշխանությունների համար ճանաչողական դաս կազմակերպում․ «Ոչ,, միանշանակ ասեմ ոչ։ Այնպես չէ, որ մենք այսօր խոսում ենք 100 տոկոս ամեն ինչ անելու ենք, որ տարածքների խնդիր չլինի, բանակցությունները ցույց կտան, բայց արցախահայությունը և համայն հայությունը պատրաստ չէ տարածքային զիջումների։ Մենք ժամանակին այդ զիջումներ արել ենք և այդ զիջումները Հայաստանն է արել։ Մենք 4 անգամ զիջել ենք մենք 1994 թ-ի մայիսի 12 –ի զիջել ենք։ Նրանք ովքեր ասում են որ մենք 1994-ին թույլ ենք եղել, ամոթ իրենց մենք թույլ ենք եղել սկզբնական շրջանում, 94-թին մենք ցամաքային ճանապարհը բացել էինք և տարածաշրջանում եղել ենք ամենահզորը»։ Այլ կերպ ասած՝ Վիտալի Բալասանյանը հայսատանյան իշխանություններին փաշինյանական հորդորով է դիմում․ «Հանգիստ նստեք տեղներդ» ու մի արեք բաներ, որոք մեղմ ասած՝ ձեր խելքի բանը չեն։ Ի դեպ, Զոհրաբ Մնացականյանը զարմացած է, որ խաղաղության նախապատրաստելու կոչերը հասարակությունում պարտվողականության տրամադրությամբ են ընդունվել․ « Մենք միշտ խոսել ենք այն մասին, որ անհրաժեշտ է խաղաղությանը նպաստող միջավայր, քանի որ անհնար է մի կողմից խաղաղության համար բանակցել, իսկ մյուս կողմից՝ թշնամության կամ առավել ևս մեծացնել էսկալացիոն լարվածությունը: Մենք որևէ կերպ չենք շեղվել այն հարցերից, ինչ ասել ենք: Մեր դիրքորոշման մեջ որևէ շեղում երբեք չի եղել, երբ մենք ընդգծել ենք այն սկզբունքները, որոնք վերաբերում են հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, խաղաղ բանակցություններին՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»։ Այս իրողության պայմաններում է, որ թերեւս Արցախի ԱԱԽ քարտուղարը իրեն թույլ է տալիս կարծիք, ավելի ճիշտ ամոթանք հայտնել Քոչարյանի եւ Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցված քրգործերի համար։ Նա ասում է, որ սահմանադրական կարգի տապալման հոդվածը ծիծաղելի է. «Այսինքն՝ ո՞նց եք պատկերացնում, որ էսօր Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալի, որպեսզի ինքը նորից մնա վարչապետ, մի քիչ ծիծաղելի է, իշխանության եղած մարդը ինչի՞ է սահմանադրական կարգը տապալում: Չեմ հասկանում այդ հոդվածը, 0038 հրամանում այդպիսի բան չկա: Ժամանակը կգա, բոլորդ կտեսնեք, կասեք՝ ամոթ է մեզ, էս ինչի՞ պոչից ենք բռնել: 0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի, որին ցանկացած երկրում կգնան, զորքը չի մասնակցել ներքաղաքական գործընթացներին, դուք տեսե՞լ եք, որ զորքը այն ժամանակ կրակի»,- ասել է գեներալը՝ ավելացնելով, որ բանակը չունի «Չերյոմուխա 7», դա ներքին զորքերին է:Վիտալի Բալասանյանն անդրադարձել է նաև ՀՔԾ պետի հայտնի հայտարարությանը, թե ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է, որպեսզի արտակարգ դրություն մտցնելու հիմք լինի: «Ամոթ է, ճիշտն ասած՝ չի կարելի նման բան ասել, վերջին ժամանակներս մենք տեսնում ենք զոհվածների ծնողներին, երբ տարբեր քաղաքական դիվիդենդներ շահելու համար այդ ընտանիքներին գցում են այդպիսի ծանր վիճակի մեջ: Նրանք, ովքեր արտահայտում են նման բաներ, կարճ ժամանակ հետո շատ փիս վիճակի մեջ են ընկնելու»,- ընդգծել է նա: Այսինքն՝ իր կարծիքով Ռոբերտ Քոչարյանը անհի՞մն է կալանավորվել, Վիտալի Բալասանյանն ասաց, որ ժամանակը կգա, կտեսնենք, այժմ չի կարող ասել, դատարանը պետք է որոշի: Մի ուղղում՝ Փաշինյանի դեպքում սահմանադրական կարգի տապալումը միանգամայն ծիծաղելի ու անհնար չէ, մենք տեսանք, թե լինելով վարչապետ, նա ինչպես կազմակերպեց, որ ԱԺ-ն իրեն չընտրի, որպեսզի գնանք արտահերթ ընտրությունների։ Անի Սահակյան

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am