Տարածաշրջանի համար իրական վտանգը Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների գործելաոճն է. Սերժ Սարգսյան

ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հրավերով աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին Ուոլտեր Վաշինգտոնի անվան համաժողովների կենտրոնում մասնակցել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: *** ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Միջուկային անվտանգության գագաթնաժողովում Մեծարգո‚ Նախագահ Օբամա, Հարգելի‚ գործընկերներ, Տիկնա‚յք և պարոնա‚յք, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վաշինգտոնի միջուկային անվտանգության գագաթնաժողովի կազմակերպիչներին գլոբալ անվտանգության համար առանցքային այս հավաքը հերթական անգամ հյուրընկալելու և անձամբ Նախագահ Օբամային՝ գագաթնաժողովների նման շարք նախաձեռնելու համար: 2010թ. ի վեր, երբ տեղի ունեցավ Միջուկային անվտանգության առաջին գագաթնաժողովը, հայացք նետելով այս տարիների ընթացքում կատարված աշխատանքներին, կարող ենք վստահորեն ասել, որ մեզ հաջողվել է արձանագրել զգալի առաջընթաց: 2010-ից ի վեր անցկացվող գագաթնաժողովների քաղաքական ազդակն ակնհայտորեն նպաստել է ազգային ընթացակարգերի բարելավմանն ու ամրապնդմանը, ընդլայնել միջազգային առանցքային փաստաթղթերին միացած պետությունների շրջանակը:   Այս դրական միտումը լավագույնս դրսևորվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերմամբ, ինչը միջազգային հանրության համախմբված և կառուցողական ջանքերի արդյունք էր: Դա կարևոր նվաճում է ոչ միայն միջազգային, այլև տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման համար:   Չնայած այս հանդիպումը վերջինն է միջուկային անվտանգության գագաթնաժողովների շարքում` մենք պարտավոր ենք ապահովելու գործընթացի շարունակականությունը` օգտագործելով այլ ձևաչափեր: Անելիքներ դեռ շատ կան, և մենք պետք է ներդնենք բոլոր ջանքերը մեզ շրջապատող աշխարհն առավել անվտանգ դարձնելու համար, որպեսզի տեղի չունենա այն, ինչի մասին ահազանգում է ցուցադրված տեսանյութը: Օգտվելով հնարավորությունից` ներկայացնեմ Հաագայի գագաթնաժողովից հետո այս ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը: Մենք մեծապես կարևորում ենք տվյալ ոլորտում ստորագրված փաստաթղթերի և ձեռք բերված պայմանավորվածությունների համապարփակ և արդյունավետ կյանքի կոչումը` դիտարկելով դրանք որպես ազգային, տարածաշրջանային և միջազգային անվտանգության կարևոր բաղադրիչ: Այս ժամանակահատվածում մենք շարունակել ենք փոփոխել ու լրացնել մեր օրենսդրությունը՝ համապատասխանեցնելով այն միջազգային պահանջներին: Շարունակում ենք փոխշահավետ և արդյունավետ համագործակցել միջազգային կառույցների և գործընկեր երկրների հետ միջուկային տեղակայանքների, միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգության և ֆիզիկական պաշտպանության հարցերի շուրջ: Առանձնացնեմ ԱԷՄԳ-ի դերը միջուկային անվտանգության և ֆիզիկական պաշտպանության ոլորտներում անդամ պետությունների հետ միասին նոր, լրացուցիչ չափորոշիչների ու կանոնակարգերի մշակման և այդ դրույթների իրականացմանը ցուցաբերած աջակցության հարցում: Միջուկային անվտանգության ոլորտում իր ուրույն տեղն է զբաղեցնում միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարը: Այս ոլորտում Հայաստանը սերտ համագործակցում է ԱՄՆ, ԵՄ և այլ գործընկեր երկրների ու կառույցների հետ:   Հայաստանն ակտիվ ներգրավված է նաև միջուկային ահաբեկչության դեմ պայքարի և Զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման նախաձեռնությունների աշխատանքներում՝ իրականացնելով ՄԱԿ-ի ԱԽ 1540 բանաձևից բխող անհրաժեշտ միջոցառումներ և ընդունելով համապատասխան ազգային ծրագիր: Մեր այս հետևողական մոտեցումը լինելու է շարունակական և անփոփոխ՝ ուղղված աջակցելու միջուկային անվտանգության գործուն ճարտարապետության ստեղծման գործընթացին: Եվ ես ուշադրություն չէի դարձնի Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների կողմից այս դահլիճում հնչեցրած մերկապարանոց մեղադրանքներին, որովհետև դրանք առաջին հերթին անվստահության դրսևորում են ԱԷՄԳ-ի հանդեպ, եթե այդ գործելաոճը նրանց բնորոշ չլիներ բոլոր ոլորտներում` միջազգային հանրության և կառույցների գործունեության նկատմամբ թերահավատություն, նրանց որոշումների և մոտեցումների ստահոդ մեկնաբանում և ապակառուցողական գործողություններ: Սա է իրական վտանգը տարածաշրջանի համար և ոչ թե հայկական ատոմակայանի շահագործումը:  

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am