«Ահա թե ինչու է այդ երգն ավելի բնորոշ հայոց բանակին». Ռոբերտ Ամիրխանյանը՝ բանակի հիմնի ու հայրենասիրական երգերի մասին

Նախորդ դարի 70-ականներին ստեղծված  «Երազ իմ երկիր հայրենի» ստեղծագործությունն ի սկզբանե գրված էր որպես սիրո, ընտանիքի, տան, հողի, նվիրումի խորհրդանիշ: Երգն այնքան սիրվեց, որ դարձավ հայոց հաղթական բանակի օրհներգը: Հայոց բանակի օրհներգի հեղինակ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը փաստում է՝ մեր բանակն այն կառույցն է, որն օրինակ է ծառայում մյուս բոլոր ոլորտների համար: «Երազ իմ երկիր հայրենի» երգի հեղինակն «Արմենպրես»-ի հեղինակային նախագծի շրջանակում պատմում է հիմներգի ստեղծման, հայրենասիրական երգերի, նոր գործեր գրելու ու հայապահպանության կարևորության մասին։ «Երազ իմ երկիր հայրենի» «Երազ իմ երկիր հայրենի» երգը բանակի հիմներգն է, թեպետ շատ տիպիկ, բնորոշ չէ որպես հիմներգ: Հիմներգը պետք է քայլերթ լիներ, իսկ սա ավելի հանդարտ մեղեդի է: Բայց այն հզոր է իր սիրով դեպի հողն ու երկիրը: Մյուս կողմից՝ ինչո՞ւ է այն բնորոշ մեր բանակին: Կարծում եմ, որովհետև մեր բանակը նախահարձակ բանակ չէ: Այն չի գնում և չի ավերում ուրիշի տունը, որպեսզի օտարին ենթարկի իրեն: Ընդհակառակը՝ մեր բանակը պաշտպանում է մեր տունը: Ահա թե ինչու է այդ երգն ավելի բնորոշ հայոց բանակին: Ես այդ երգը անցած դարի 72-73 թթ. գրել եմ «Հայրիկ» ֆիլմի համար: Երբ ռեժիսոր Հենրիկ Մալյանը նկարահանում էր ֆիլմը, ինձ առաջարկեց, որ որևէ երգ ընտրեմ որպես սիրո, ընտանիքի, տան, հողի, նվիրումի խորհրդանիշ: Ես նրան ասացի, որ ավելի լավ է փորձեմ նոր բան գրել, եթե չստացվի, մեկ այլ բան կընտրենք: Երբ քայլում էի դեպի տուն, զգացի, որ ներսումս հնչում է՝ «Երազ իմ երկիր հայրենի»-ի երաժշտությունը: Բառերը հետո ծնվեցին: Բանակը՝ օրինակելի կառույց Բանակն ինձ համար այն կառույցն է, որն օրինակ է մյուսների համար: Բանակը հայրենակառույց երևույթ է: Մեր բանակին բնորոշ է յուրատեսակ բարոյախոսությունը, գիտակցությունը և զգոնությունը: Երանի՜ այս օրինակը տեղափոխվեր այլ ոլորտներ: Անցյալ տարի ինձ զինվորական ընկերներիցս Արթուր Ավագյանն առաջարկեց, որ ապրիլյան հերոսների հիշատակին մի երգ գրեմ: Ես չունեի բանաստեղծական տեքստ: Գրեցի մի երգ, որով շատ պարծենում եմ: Կոչել եմ «Ազգի համբույրն է հերոսի դեմքին»: Խոսքերը և երաժշտությունը ես եմ հեղինակել: Ես այդ երգով շնորհավորում եմ ցանկացած զինվորի՝ այս տոնի կապակցությամբ: Բայց ես ոչ թե իրենց եմ ուզում շնորհավորել, այլ մեզ, որ մենք ունենք մի օղակ, որով կարող ենք իրոք հպարտանալ: Ես ունեմ բազում հայրենասիրական երգեր, օրինակ՝ «Թուրն Անդրանիկի», «Երդվում եմ քեզ, իմ երկիր»: Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր երդումը պետք է տա իր երկրին, առ այն, որ  ինքը պատրաստ է ինքնազոհման հանուն իր երկրի: Մեծամասշտաբ հայենասիարական նոր գործ Անպայման առաջիկայում կունենամ նոր գործ: Հայրենասիրությունն ամենամեծ սիրո աղբյուրն է: Այն երբեք չի վերջանում: Նրա պաշարները փոխանցվում են քեզնից ուրիշներին: Անպայման այս թեմայով նոր ու մեծամասշտաբ գործ կունենամ… Երբ ծնվում են  նոր գործեր … Բոլոր տոների ժամանակ մշտապես նստած եմ եղել դաշնամուրի մոտ: Այս ամսվա ընթացքում վերջացրի երկու նոր ստեղծագործություն, որոնք գրվել են գերմաներեն տեքստի հիման վրա: Ես լեզվին բացարձակ չեմ տիրապետում: Գերմանացի բանաստեղծ Վիլյամ Բուշի գիրքն է ձեռքս ընկել. նա կատակային գործեր է ստեղծել երկու չարաճճի տղաների մասին: Այդ բանաստեղծությունների հիման վրա՝ նախազգալով լեզվի առանձնահատկությունները, ես արդեն նոր երկու ստեղծագործություն եմ հեղինակել: Երկու տարի առաջ պատահաբար Հայաստանում Առողջապահական միջազգային կազմակերպության անդամների հետ հանդիպման էի, նրանց առաջարկեցի, որ իրենց երկրներ վերադառնալուց հետո ինձ ուղարկեն իրենց երկրների լավագույն բանաստեղծությունները: Ստացա Կանադայից, Իտալիայից, Ֆինլադիայից, Շվեդիայից, Գերմանիայից և այլ երկրներից բանաստեղծություններ, որոնց հիման վրա նոր գործեր ծնվեցին: Պատրաստվում եմ համերգային կատարմամբ ներկայացնել այդ գործերը: Ըստ իս՝ երաժշտությունն ապրում է բանաստեղծության լռության մեջ: Ցանկացած բանաստեղծություն իր մեջ ունի թացքրած երաժշտական հնչյուններ: Եթե ուզում ես բանաստեղծության հիման վրա ինչ-որ բան գրել, քեզ պետք չէ որևէ բան հորինել: Պետք է պարզապես կարդալ բանաստեղծությունը: Հայապահպանության օրհասական խնդիրը Մեզանում շեղումները դեպի օտար մշակույթներ շատ են: Ես տեսնում եմ, թե փոքր երեխաներին ինչպես են «կերակրում» այլախոհ երաժշտությամբ, ինչպես են Նոր տարվա հեռուստատեսային ծրագրերի մեջ շարժումներ բեմադրում, որոնք չի կարելի անգամ ցուցադրել: Մենք հայապահպանության խնդիր չենք դնում, չափից դուրս անհոգ ենք ապրում, իսկ չափից դուրս անհոգ լինելը վտանգ է ենթադրում: Եվ դա սխալ է… Ուղղակի մտքեր Ազատություն չսիրելու մասին Ես ազատություն չեմ սիրում: Ազատությունը մարդուն տրված է, որ մարդն ինքն իրեն սահմանափակի: Երբ ինձ սահմանափակում է մեկուրիշը, արդեն այլ բան է՝ բռնություն: Ռացիոնալ լռությունը Համոզված եմ, որ լռությունն այնքան խոսուն բան է, ինչքան խոսքը: Երբեմն նույնիսկ ավելի հզոր բան է, որովհետև ռացիոնալ է: Ճանապարհ՝ դեպի մեկ ուրիշ մարդ Կյանքը ճանապարհ է դեպի մեկուրիշ մարդ: Եվ եթե մեկուրիշն այդ ճանապարհին պատրաստ է զետեղել զգացմունք, ժպիտ և այլն, կյանքի այդ հատվածում սկսում ես ապրել: Ոչ մի այլընտրանք Եթե ոչ երաժշտություն, ապա նորից երաժշտություն, այլընտրանք չկա: Իմ ուսանողական տարիներին կենցաղս շատ պարզ է եղել՝ արթնացել եմ, նախաճաշել ու նվագել, նվագել: Ես շատ ուրախ եմ, որ հիմա ևս ոչինչ չի փոխվել: Հիացումի զգացում Կյանքում ամեն ինչ արժեքավոր է՝ սկսած պարզագույն ստեղծագործությունից, օրինակ, 5-6 տարեկան երեխայի նկարչությունն, ըստ իս, արժեքավոր է, որովհետև երեխան նկարում է այն աշխարհը, որն իր մեջ հիացումի զգացումն է առաջացնում: Որևէ լիարժեք երևույթ, որը կենսունակ է, անպայման ծնված է հիացումի զգացումից:  

դիտվել է 745 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am