Առաջ դատավորներին ուղղակի ցուցում էր տրվում Բաղրամյան 26-ից, հիմա՝ ուղիղ եթերից. Մանվել Գրիգորյանի պաշտպան/տեսանյութ/

Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմելու վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։ «Կան սկզբունքային մոտեցումներ, քանի որ այս պահի դրությամբ տեսնում ենք ներպետական ատյանի անարդյունավետությունը։ Այն վերջնականապես չենք սպառել, սպառելուց հետո ավելի հստակ կարող եմ պատասխանել։ Ներկա պահին չեմ կարող նաև բացառել , որ կդիմենք»,– նշեց նա։ Պաշտպանի խոսքով՝ ինքը կողմ է ՄԻԵԴ դիմելուն, Մանվել Գրիգորյանն է դեմ. «Հայցը պարտադիր չէ, որ կոչվի «Մանվել Գրիգորյանը՝ ընդդեմ Հայաստանի», որովհետև դրան դեմ է հենց Մանվել Գրիգորյանը, բայց իրավունքի պաշտպանության առումով, պաշտպանության իրավունքի խախտման առումով, արդար դատաքննություն իրավունքի խախտման առումով կարծում եմ, որ պետք է և անհրաժեշտ է դիմել, բայց դա իմ՝ պաշտպանի կարծիքն է»։ Հարցին՝ Սամվել Մայրապետյանի գործով կայացված որոշումը ինչ–որ ազդեցություն ունեցե՞լ է ՄԻԵԴ դիմելու որոշման վրա, փաստաբանը բացասական պատասխանեց. «Մենք ավելի շուտ էինք բարձրաձայնել առողջության հետ կապված հարցերը, դա կլինի վերջին հարցը, որով Մանվել Գրիգորյանին կհաջողվի մեզ համոզել դիմել կամ չդիմել։ Ես ինքս ինձ համար այդ որոշումը կայացրել եմ, քանի որ ակնհայտ ականատես եք եղել, թե ինչպես է նախագահող դատավորը փողոցի ճնշումների տակ որոշում կայացնում»։ Արսեն Մկրտչյանը նշեց նաև, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ակնհայտ վատթարանում է. «Հաճախ մեզ ասում են, թե եթե Մանվել Գրիգորյանի առողջությունը շատ վատ է, ինչո՞ւ նա գամված չէ անկողնուն։ Ես կհակադարձեմ, որ լրագրողը (Haynews.am լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը–խմբ.), որը հացադուլի մեջ մահացավ Նուբարաշեն ՔԿՀ–ում, նրա մասին էլ երբեք չեն ասել, որ անկողնուն գամված է եղել։ Պետք է մի քիչ ավելի ուշադիր լինել սեփական քաղաքացու նկատմամբ, պետք է մի քիչ ավելի բարձր գնահատել մարդկային կյանքը, հատկապես եթե այդ մարդը իր կյանքը նվիրել է հայրենիքին ու հայրենիքը պաշտպանելուն»։ Փաստաբանի համոզմամբ՝ դատական համակարգում մնացել են «վերջին մոհիկանները՝ 1-2 անկախ դատավորներ, լավագույն դեպքում 10–ը չեն գերազանցում, եթե թվարկեմ անուններ»։ Նրա կարծիքով՝ եթե նախկինում դատավորներին ցուցումները տրվում էին անմիջապես Բաղրամյան 26-ից, ապա դատավորների գործը այժմ ավելի բարդ է. «Մեծ հաշվով նախորդ իշխանությունների օրոք իշխանությանը հաճոյանալու որոշումների միտումը շարունակվում է մինչև օրս, ուղղակի փոխվել է մեթոդը. առաջ ուղղակի ցուցում էր տրվում Բաղրամյան 26-ից, հիմա դատավորների գործը բարդացել է։ Այժմ նրանք ստիպված են հետևել ուղիղ եթերներին, որ հասկանան՝ ինչն է դուր գալիս գործող իշխանություններին և որ որոշումը կարող է դուր չգալ, դրանով է պայմանավորված Մանվել Գրիգորյանի՝ կալանքի տակ գտնվելը»,–հավելեց պաշտպանը։ Հիշեցնենք, որ հունվարի 22–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարեց ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել էր պաշտպանական կողմի ներկայացրած՝ Գրիգորյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու դատարանի որոշումը։ Իսկ 2018թ. դեկտեմբերի 21–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին։ ԱԺ նախկին պատգամավորը կալանավորվել է 2018թ. հունիսի 19-ին`Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: Դեռևս սեպտեմբերին Մ. Գրիգորյանի նկատմամբ նշանակված էր բժշկական փորձաքննություն, որի արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է 16-ից ավելի հիվանդություն, այդ թվում` քաղցկեղ և շաքարային դիաբետ: Նրա առողջական վիճակի վերաբերյալ մտահոգություններ էր ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: news.am  

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am