Այս հայրենիքը որևէ մեկին չենք զիջի, մենք այս հաղթանակը որևէ մեկին չենք զիջի.Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Ինչպես   տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում, մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծագո նախագահ, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Կառավարության հարգելի անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարգելի նախարար, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Պետական այրեր, Հոգևոր հայրեր, Հարգելի հյուրեր, Հնդկական հազարամյա հանելուկը հարցնում է. ի՞նչն է, որ չես նկատում, քանի դեռ այն չի հեռացել: Պատասխանը հետևյալն է. առողջությունը: Եվ ասացվածքի իմաստն այն է, որ առողջությունդ պետք  է պինդ պահես, որովհետև եթե մեկնեց՝ այլևս ետ բերել չես կարող: Հույս ունեմ չմտածեցիք, թե թղթերը խառնել եմ, և կարդում եմ առողջապահության աշխատողի օրվան նվիրված ելույթի տեքստը: Ի՞նչ կապ ունի ուրեմն այս ասացվածքը Հայոց բանակի 27-րդ տարեդարձի հետ: Կապն այն է, որ անվտանգությունն առողջության նման է. քանի կա, այն երբեմն ընդունվում է որպես ինքնին հասկանալի և ինքնին ենթադրվող մի ինչ-որ բան: Եվ այսօր՝ բանակի տարեդարձի այս հանդիսավոր օրը, կարծում եմ արժե ևս մեկ անգամ արձանագրել, որ այն անվտանգությունը, որ մենք ունենք՝ երկնքից ընկած խնձոր չէ, այլ մի իրողություն, որ ձեռք է բերվել մեր բյուրավոր ազատամարտիկների, խորհրդային բանակում կարիերան ընդհատած և Հայոց հայրենիքի պաշտպանությանը նվիրված սպաների, նորանկախ պետության առաջին զինվոր ու սպա դարձած առաջամարտիկների կյանքի, առողջության, երբեմն բարեկեցության ու ապագայի գնով: Եվ եթե առողջությունը մեզ բնույթունն է տալիս, մեր անվտանգության, տվյալ դեպքում արտաքին անվտանգության ապահովողը մեր զինված ուժերն են, մեր բանակը: Ի՞նչ է նշանակում Հայոց բանակ. դա նշանակում է տարվա առնվազն կեսն ընտանիքից ու հարազատներից հեռու, մարտական դիրքերում անքուն գիշերներ անցկացնող՝ ժամկետային, պայմանագրային զինծառայողներ ու սպաներ, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել հարվածը և ովքեր պատրաստ են ջախջախիչ հակահարված հասցնել՝ կանգ չառնելով ոչնչի, նույնիսկ սեփական կյանքն ու առողջությունը կորցնելու սպառնալիքի առաջ: Ի՞նչ է Հայոց բանակը. դա մի քանի հազար մետր բարձրության վրա գտնվող՝ ամիսներով թիկունքից կտրված ձյունածածկ լեռնային մարտական դիրքեր են, մյուս կողմից՝ դա հարթավայրային մարտական դիրքեր են, որտեղ ջերմաստիճանը կարող է գերազանցել  50 աստիճանը և զինվորներ, սպաներ, ովքեր երբեք ետ, այսինքն՝ դեպի թիկունք չեն նայում, այլ նայում են առաջ: Ի՞նչ է Հայոց բանակը. դա հրամանատարական, շտաբային, թիկունքային, հետախուզական ու մատակարարման մի ահռելի աշխատանք է, որը չի կարող դադարել ոչ մի վայրկյան, ինչպես չի կարող դադարել շնչառությունը՝ քնած ես, թե արթուն: Մեր զինված ուժերը, մեր Ազգային բանակն ահա, մեր երկրի շնչառությունն է, որը չի դադարում ոչ մի վայրկյան՝ անկախ նրանից քնա՞ծ է մեր երկիրը, թե արթուն, և շատ հաճախ մեր բանակի ներկայությունը մեր առօրյա կյանքում, յուրաքանչյուր գյուղի, քաղաքի, յուրաքանչյուր տան մեջ մենք չենք նկատում, ինչպես չենք նկատում մեր շնչառությունը: Եվ այսօր Հայոց փառապանծ բանակի ծննդյան 27-րդ տարեդարձն է, և մենք այսօր այստեղ հավաքվել ենք առաջին հերթին մեր խոնարհումը բերելու մեր բոլոր նահատակներին, մեր բոլոր ազատամարտիկներին, սպաներին, զինվորներին, ում զոհողության վրա է կառուցվել մեր պետությունն է ու անկախությունը, մեր բանակն ու անվտանգությունը, մեր գնահատանքի տուրքը տալու մեր բոլոր զինվորներին, սպաներին և գեներալներին, ովքեր ազնիվ ծառայել են և ծառայում են Հայոց բանակին: Մենք հավաքվել ենք մեր հարգանքի խոսքը բարձրաձայնելու բոլոր այն ծնողներին ու կանանց, ովքեր անխոնջ կրում են զինվորական զավակ կամ ամուսին ունենալու անհանգիստ հպարտությունը: Մենք այսօր հավաքվել ենք վերահաստատելու մեր ուխտը մեր նախնիների, մեր հերոսների ու նահատակների, մեր լեգենդար զորահրամանատարների ու զինվորների առաջ. մենք այս հայրենիքը որևէ մեկին չենք զիջի, մենք այս հաղթանակը որևէ մեկին  չենք զիջի: Եվ ուրեմն՝ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, փա՛ռք Հայոց հաղթանակած բանակին: Շնորհավոր Հայոց բանակի 27-րդ տարեդարձը: Շնորհակալ եմ»:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am