«Սա չի նշանակում, որ մենք ինչ-որ մեկից պետք է վախենանք ». Դավիթ Բաբայան

Հունվարի 24-ին Հայ Հեղափոխական Դաշնակցության 33-րդ ընդհանուր ժողովը հայտարարություն էր տարածել և նշել, որ անհրաժեշտ ու հրատապ է, որպեսզի Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև ստորագրվի ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագիր։ Հայտարարության մեջ ՀՅԴ-ն նաև ընդգծել էր, որ հաշվի առնելով Արցախի շուրջ բանակցությունների ակտիվացումը, այդ ընթացքում հակամարտության կողմերի և միջնորդների արված հայտարություններով ու քայլերով պայմանավորված մտահոգությունները, բանակցությունները պետք է ընթանան ԱՀ իշխանությունների լիարժեք մասնակցությամբ, ինչպես նաև, ՀՀ իշխանությունները  պարտավոր են միջազգային հարթակներում շարունակել հանդես գալ Արցախի անկախության և անվտանգության երաշխավորի հանձնառությամբ։ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ-ի կողմից նշված դաշինքի ստորագրմանը, նկատեց, որ այս հարցի հետ կապված՝ կան իրավական և իրական կողմեր։ «Իրավական առումով, որպեսզի նման դաշինք ստորագրվի, մենք բազմակողմանիորեն պետք է վերլուծենք, թե ինչպիսի հետևանքներ այն կարող է ունենալ, լա՞վ է լինելու, թե՞ վատ, ինչպե՞ս այն կընդունվի միջազգային հանրության կողմից, այստեղ հազար ու մի խնդիր կա։ Սակայն սա չի նշանակում, որ մենք ինչ-որ մեկից պետք է վախենանք, բայց բազմակողմանիորեն պետք է հաշվի առնենք շատ գործոններ»,- ասաց Դավիթ Բաբայանը։ Ինչ վերաբերում է դաշինքի իրական կողմին, ապա Դավիթ Բաբայանը նշեց, որ առանց նման դաշինքի, ՀՀ-ի և ԱՀ-ի միջև փոխգործակցությունը, հատկապես՝ բանակաշինության, անվտանգության ոլորտներում, գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա։ «Մայր Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության գրավականը, և պաշտոնական Երևանը երբևէ այս հանգամանքը չի թաքցրել։ Հետևաբար՝ պետք է պարզապես վերլուծել, տեսնել՝ գուցե անհրաժեշտությո՞ւն կա, գուցե ավելի ո՞ւշ կարող ենք դաշինքը ստորագրել, բայց փաստը մնում է փաստ, որ առանց նման դաշինքի՝ երկու հայկական պետությունների փոխհամագործակցությունը բարձր մակարդակի վրա է»,- շեշտեց Դ. Բաբայանը։ Հարցին՝ նման դաշինքի ստորագրումից հետո թշնամի պետության կողմից սպասելի՞ են սադրանքներ, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ այդ ամենը պետք է հաշվի առնել։ «Կարծում եմ՝ շեշտադրումն այնպես պետք է անենք, որ եղած փոխգործակցությունն է՛լ ավելի խորացնենք, սա գուցե ավելի իրատեսական գաղափար է։ Պետք է համապարփակ ձևով մոտենալ այս  հարցին և տեսնել՝ կա՞ անհրաժեշտություն, կարող է այս պահին դրա անհրաժեշտություն ավելի քիչ լինի, կամ՝ հակառակը»,- եզրափակեց Դ. Բաբայանը։

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am