Վանո Սիրադեղյան. «Մահապարտները փրկեցին Ղարաբաղը»

«Գնացած ամեն ջահել ընկերոջ հանդեպ անպայման մեղավորության զգացում ես ունենում: Այդ նույն ցավի, ափսոսանքի, լավ ընկեր անդառնալիորեն կորցնելու զգացողությունն ունեմ նաև ես: Մենք միշտ ընկերներ ենք եղել: Գրականության մեջ էինք, դրանով իսկ` ճակատագրակից: Բոհեմական, անդարդ կյանք էր` բառի լավ իմաստով: Հավաքվում էինք` ամուսնացած-չամուսնացած, մինչև լույս նստում, գինի խմում, և շատ էինք երգում… Դաշնակ, հնչակ, ՀՀՇ չկար, տարբերություն, թշնամանք չկար, ինչը հետո ցավալիորեն մտավ Հայաստան: Հետագայում երբ մեկս մտավ Շարժման մեջ, միանգամից մյուսներն էլ հայտնվեցին այնտեղ: Այդպես մտանք քաղաքականության մեջ: Իհարկե, այն ժամանակ ոչ մեկիս մտքով չէր անցնում, թե հետագայում սոցիալական ինչ սանդուղքներում ենք հայտնվելու: Ստեղծագործական անհոգ կյանքը կարճ տևեց, և միանգամից մտանք թոհուբոհի, պատերազմի մեջ: Այդ շրջանակում էլի մարդիկ կային, որոնք ընդհանրապես չխառնվեցին այդ ամենին. չգիտեմ` նրա՞նք էին ճիշտ, թե՞ մենք: Տեսակի խնդիր է, այդպես ստացվեց: Ղարաբաղ կոմիտեի գործունեության շրջանում Վազգենը նրա մեջ մտավ որպես ամենաջահել անդամ: Դա երևի կարելի է առաջին փուլ անվանել: Հետո, Երասխի կամավորական շարժման ժամանակ, ինքն արդեն առավել հասուն, կազմակերպված, առավել գրագետ էր: Իհարկե, այդ շրջանում կային նաև ուրիշ տղաներ, բայց քանի որ պայքարի այդ փուլում հիմնական առճակատումը հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում էր, իր կազմակերպական ունակություններով, անձնական խիզախությամբ և տաղանդով Վազգենին հավասար մեկը չկար: Եվ նա միանգամից, առանց քննարկման, մտավ Ղարաբաղ կոմիտեի շարքերը: Ահա այդպես էլ կամաց-կամաց նա դարձավ կամավորական շարժման ղեկավար, բանակը սկզբնավորող: Ինքը Ղարաբաղ կոմիտեի կողմից էր լիազորվել այդ բանն անել, և կարողացավ: Վիթխարի էներգիա ուներ, ուրիշ մեկն իր տեղում չէր կարող գլուխ բերել այդ գործը: Վերջին տարիներին ընդունված է ասել, թե մեկը 15 ժամ է աշխատում, մյուսը` 20… Չեմ կարծում, թե մեծ առաքինություն է այդքան աշխատելը, բայց և առանց դրա ա՛յն ժամանակ, ա՛յդ բնագավառում հնարավոր չէր: Պատահական չէր, որ շատերի մեջ հենց Վազգենն առանձնացավ: Միշտ զարմացել եմ նրա աշխատանքի գերմարդկային ռեժիմից. վախենում էի, որ մի օր ջղերը չեն դիմանա: Նման մի բան եղավ Շահումյանի կռիվներից հետո, երբ մի քանի ամիս հրաժարվեց նախարարի պաշտոնից: Իրոք դիմանալու բան չէր, բայց ինքը դիմացավ: Պետք էր երիտասարդ լինել, ռոմանտիկ. ինքը ռոմանտիկ էր, առանց դրա հնարավոր չէր այդքան բան անել` բանակ ստեղծել, այն էլ սկսելով սովետական կարգերի ժամանակ: Ամբողջ պատերազմի ընթացքում երկու անգամ անձնապես, անձնական խիզախության ու կամքի շնորհիվ բեկում մտցրեց պատերազմի ընթացքի մեջ. մեկն Օմարից նահանջած մեր զորքի դեմը առնելով Քելբաջարում, մյուս անգամ մահապարտներով, Մարտակերտի ճակատում փրկելով Ստեփանակերտը. իսկ Շուշի-Գորիս ճանապարհը բաց էր զորքի ու ժողովրդի նահանջի համար: Մահապարտները փրկեցին Ղարաբաղը: Այդ օրերին վճռվեց այդ պատերազմի ելքը»: Վանո, 2000 թ. «Վանո Սիրադեղյան» ֆեյսբուքյան էջ:

դիտվել է 450 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am