«100 համաշխարհային մտածողների» տասնյակը.ովքեր են նրանք

Foreign Policy հանդեսի վարկածով  2019 թվականի «100 համաշխարհային մտածողների» ցուցակի  «10 մտածողների» կատեգորիայում, որոնք վերջին տասը տարվա ընթացքում վիթխարի ազդեցություն են ունեցել աշխարհի վրա,տեղ է գտել Alibaba ինտերնետ-ընկերության հիմնադիր 54-ամյա Ջեկ Մանը,ով  Չինաստանի միակ ներկայացուցիչն է ցուցակի իր կատեգորիայում: Նրան հաջորդում են  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման, Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը, Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդը, CNN հեռուստաալիքի լրագրող Ֆարիդ Զաքարիան եւ ուրիշներ: «Քչերը կարող են պնդել, որ նա փոխել է մի ամբողջ հասարակություն, սակայն Ջեկ Մայի օրինակն արժանի է հատուկ ուշադրության,-ասված է Foreign Policy-ի հրապարակման մեջ:-1999 թվականին հիմնադրված Alibaba ընկերությունը բիզնեսը կազմակերպել է այնպես, որ կարողացել է սպառողներին հասնել անհասանելի շրջաններում, շփում է հաստատել մի ամբողջ շարք չինացի հաճախորդների եւ ազգային ու միջազգային շուկաների միջեւ, ինչը, իր հերթին յուրօրինակ «վառելիք» է դարձել երկրի տնտեսական աճի խթանման համար»: «Արտադրության եւ լոգիստիկայի մեջ իր ռացիոնալիզատորական գաղափարների շնորհիվ Ջեկ Ման առցանց-բիզնեսի հնարավորություններից օգտվելու ճանապարհ է բացել չինացիների մի ամբողջ սերնդի համար եւ օգնել Չինաստանի՝ որպես գերտերության կայանալուն»: 2019 թվականին հանդեսը կհրապարակի «100 համաշխարհային մտածողների» հոբելյանական՝ տասներորդ թողարկումը: Նշվում է, որ այն բաժանված կլինի տասը բաժինների, որոնց թվում են՝ «մտածողները, որոնք աշխարհի վրա վիթխարի ազդեցություն են ունեցել վերջին տասնամյակում», ինչպես նաւե նրանք, ովքեր անցած տարվա ընթացքում առավել ազդեցիկ են եղել այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են՝ «պաշտպանությունը եւ անվտանգությունը», «էներգետիկան եւ կլիման», «արվեստը», «գիտությունը եւ առողջությունը», «մինչեւ 40 տարեկան մտածողները» կատեգորիան եւ ուրիշներ: Առայժմ հրատարակությունը հրապարակել է միայն մտածողների առաջին տասնյակը, որոնք, նրա կարծիքով, հատկապես աչքի են ընկել վերջին տասը տարվա ընթացքում: 2018 թվականի արդյունքներով եւս 90 նշանավոր մտածողներ կհայտարարվեն հունվարի 22-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am