«Կրթության ոլորտն այս պահին նման է անառագաստ նավակի». Անահիտ Բախշյան

Հանրային խորհրդի անդամ, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ուզում եմ հասկանալ, թե ո՞րն է կրթության ոլորտում մեր կառավարության ծրագիրը, տեսիլքը։ Ի՞նչ խնդիրներ է մատնանշել ու ի՞նչ նպատակներ է դրել իր առջև և ի՞նչ քայլեր է անելու դրանք լուծելու ուղղությամբ։ Տևական ժամանակ է այս նպատակով փնտրում եմ ՀՀ կառավարության 2019թ․ ծրագիրը, սակայն այն կայքում տեղադրված չէ։ Կրթության նախարարության կայքում նունպես չկա, այնտեղ նախորդ կառավարության, այսինքն հին ծրագրերն են։ Վերջապես շատ կարևոր է հասկանալ, թե 2019թ․ կառավարության ծրագրում կրթության բյուջեի համար որքա՞ն գումար է կանխատեսվել։ Կառավարությունն այդպես էլ չի ներկայացրել ո՛չ կրթության ռազմավարական ծրագիր, ոչ էլ օրենքով պահանջվող Կրթության զարգացման պետական ծրագիր, որի համար իրավացիորեն քննադատվում էր նախորդ կառավարությունը։ Էսպես ո՞նց կլինի, չենք հասկանում, թե ԿԳ նախարարությունը, 2014 թվականից գործածության մեջ դրված, սակայն երբևէ չկիրառված, հնամաշ «մանկավարժի վարքականոն» անիմաստ փաստաթուղթը վերամշակելուց բացի ավելի կարևոր նշանակություն ունեցող ու հրատապ իրավական փաստաթղթեր չի՞ տեսել։ Երբ այս մասին բարձրաձայնում եմ, հակադարձում են, թե ընդամենը 8 ամիս է անցել, թողեք աշխատեն։ Անցած 8 ամսում նվազագույնը, որ ԿԳՆ-ն կարող էր անել, դա դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման և տնօրենի ընտրություն կարգերի փոփոխությունը պետք է լիներ, որոնց մասին շատ եմ ասել, դրանց անհրաժեշտության մասին են փաստում հանրապետության բազմաթիվ դպրոցներում տնօրենների ընտրության ժամանակ տեղի ունեցող ընդվզումները, դրանց մասին բազմաթիվ բողոքներ է ստանում թե՛ կրթության նախարարությունը, թե՛ կրթության տեսչական մարմինը։ Այս մասին ԿԳ նախարարը խոստացել է դեռևս 2018թ․ հունիսի 12-ին Ազգային Ժողովում․ «Արայիկ Հարությունյանն ասաց, որ առաջիկա ամիսներին պատրաստվում են կառավարման այս օղակի վերափոխման նախագիծ ներկայացնել»: Նաև ասել է․«Հրատապ վերանայման կարիք ունի ավագ դպրոցների ընտրության կարգը, 5 տարի հետո մեր դպրոցն անճանաչելի է դառնալու. Ա. Հարությունյան», այնինչ ոչինչ չի արվել այս ուղղությամբ։ Ավագ դպրոցների ընտրությունն այդպես էլ չի համապատասխանեցվում ռազմավարական ծրագրին ու չեն վերանայվում առկա փաստերը։ Օրինակ, անհասկանալի մոտեցմամբ կրթության նախկին լիազորված մարմինը ավագ դպրոցներից որոշներին տվել է 5-րդ դասարանից ընդունելություն կատարելու իրավունք, որն ամբողջությամբ հակասում է ավագ դպրոցի՝ որպես նախամասնագիտական կողմնորոշման կրթություն ապահովող կրթական աստիճան լինելու գաղափարին, անհավասար պայմանների մեջ է դնում հարևան դպրոցներին ու քանի որ մեր ծնողներն էլ դեռևս ավագ դպրոցը չեն կարևորում, գերադասում են երեխաներին ուղարկել այն դպրոց, որտեղ երեխան կլինի 5-րդ դասարանից մինչև 12-րդ, այսինքն պարզապես խոչընդոտվում է ավագ դպրոցի կայացմանը։ Մի այլ դեպքում, Գորիսի Ա․ Բակունցի անվան թ․1 ավագ դպրոցին դեռևս 2012թ․ կառավարության որոշմամբ տրվել է 1-12-րդ դասարաններ ունենալու իրավունք, դեռ նախորդ նախարարի օրոք եմ բարձրացրել այս ապօրինի որոշման մասին, սակայն մինչ օրս ոչ մի քայլ չի արվել։ Երրորդ դեպքում, Կապանի հսկա թաղամասի թ․3 դպրոցին տվել են «ավագ» կարգավիճակ այն դեպքում, երբ այդ թաղամասում հիմնական դպրոց չկա, իսկ դրա բացակայությունը լուրջ դժվարություններ է ստեղծում ծնողների համար, ովքեր մինչ օրս բողոքում են, լսող չկա։ Այս խնդիրները կարելի՞ էր լուծել անցած 9 ամիսներին, մանավանդ որ սրանց մասին հատ-հատ նամակագրություն եմ ունեցել թե՛ նախկին, թե՛ գործող նախարարների օրոք»:

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am