«Կիսաբացի Հայկազը» ջանում է ամեն կերպ խոչընդոտել կայքի աշխատանքները

Սույն հաղորդագրությամբ, USArmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանս, տեղեկացնում եմ, որ ես և իմ հարազատներս վերջին օրերին թիրախավորված կերպով ենթարկվում ենք սպառնալիքների, մասսայական վարկաբեկման համացանցային տիրույթում՝ սոցիալական ցանցերում: Մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանի դեմ կազմակերպված ցույցերի ակտիվ մասնակիցներից ու կազմակերպիչներից իրավապաշտպան հորջորջվող Հայկազ Մակարյանը (անհասկանալի է, թե ինչպես կարող է «կիսաբացի Հայկազ» մականվամբ հայտնի այս խառնակիչը համարվել իրավապաշտպան կամ, առհասարակ, զբաղվել իրավաբանությամբ, եթե ծավալում է հույժ կասկածելի, քայքայիչ գործունեություն) ու նրա համախոհ ընկեր «Այկիկո» կարատեի ֆեդերացիայի դպրոցի մարզիչ Արմեն Ալեքսանյանը (նույնքան անհասկանալի է, թե ինչ իրավունքով է նման մարդը մարզում երեխաների, ինչո՞ւ են թույլ տվել,որ նման մեկը փաստացի զբաղվի մանկավարժությամբ) ջանում են ամեն կերպ խոչընդոտել USArmenianews.com կայքի աշխատանքներն ու ճնշում բանեցնելով իմ դեմ՝ ստիպել ինձ լռել, լռեցնել ազատ խոսքն ու այսպիսով բռնանալ մարդու հիմնարար իրավուքներից մեկի վրա՝ խոսքի ազատության իրավունքի: Այո՛, միգուցե USArmenianews.com կայքում հրապարակվող ոչ բոլոր հոդվածներն են համապատասխանների քիմքին հաճելի,սակայն, եթե, նրանք խնդիր ունեին,կարող էին իրենց բողոքի ձայնը բարձրացնել «օրինական» ճանապարհով՝ ասենք փողոց փակելով, ինչպես իրենք ի լուր աշխարհի իրենց գործողություններով տարածեցին, որ Հայաստանում արդարադատությունը փողոցի մակարդակով է լուծում ստանում: Օրեր շարունակ, Հայկազ Մակարյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով ինձ սպառնում է բռնությամբ՝ հայտարարում է, որ արգելափակեն կայքը, սպառնում ինձ Հայաստան գալու, ասելով, որ Զվարթնոց օդանավակայանում նույնիսկ իրավունք չունեմ ոտք դնելու, ՖԲ իր լայվով ատելություն է քարոզում իմ դեմ, ստերով լի թշնամանքի վեկտորը ուղղորդում անձիս և լրատվամիջոցի դեմ: Հայկազ Մակարյանը ի լուր աշխարհի փողոցներ փակող Ջիվան Աբրահամյանի թույլտվությամբ հայտարարում է նրա խոսքը, որ Ջիվանը ինձ սամասուդ կանի, իսկ նրա կողմանակիցները ովքեր բնակվում են Լոս Անջելեսում կհանդիպեն ու բերանս կջարդեն: Հայկազ Մակարյանից հետ չի մնում նրա վերոհիշյալ ընկերը՝ Արմեն Ալեքսանյանն, ով Մակարյանի ֆեյսբուքյան վերջին «լայվերի» ժամանակ նրան մի շարք հաղորդագրություններ է ուղարկել՝ ոգևորելու, իր աջակցությունը հայտնելու Հայկազին: «Haykaz jan asa uxix eterov gayanei barekamnerich um tesnem satkacnelu em», «Mihatel gayanei hamar im koxmich harami asa Armene asuma ko barekamnerich um brnem satkasnelu em» «Dimum em orinapa marmaineri ira haraztnerich ov handipech ind vrej xndirem linelu imachek»: Ահա այն սպառնալիք հաղորդագրությունների տառացի մեջբերումներից մի քանիսն, որոնք «Այկիկո» կարատեի ֆեդերացիայի դպրոցի մարզիչ Արմեն Ալեքսանյանն է կատարել Մակարյանի էջում: Հարգելի՛ իրավապահ մարմիններ, հրապարակավ կատարած սպառնալիքներով լի գրությունները հանցագործության մասին այս հաղորդագրությունը խնդրում եմ հիմք ընդունելով՝ գործնական քայլեր ձեռնարկել Օրենքի սահմաններում ու դրանով նախատեսված կարգով քրեական պատասխանատվության ենթարկել սոցիալական ցանցերում իմ, հարազատներիս ու լրատվամիջոցիս դեմ սպառնալիքներ հնչեցրած վերոհիշյալ անձանց, ովքեր զբաղված են փաստացի ատելություն սերմանելով և վախի մթնոլորտ ստեղծելով իմ ընտանիքին: Հարցն այստեղ ոչ միայն անձիս արժանապատվությունը վիրավորելու հանցավոր փաստն է (սույն փաստով, անկասկած, քաղհայց կներկայացվի դատարան ընդդեմ համապատասխանների), այլև, անկասկած, խնդիրը կրում է շատ ավելի համապարփակ բնույթ: Գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ աշխատող փողոցային սադրիչ ցուցարարների մի մեծ բանակ այժմ էլ, փաստորեն, սոցիալական ցանցերում, համացանցային տիրույթում է իր քայքայիչ գործունեությունը ծավալում՝ յուրաքանչյուր այլակարծություն ճնշելու, ամենաստոր մեթոդներով մարդկանց հոգեբանական պրեսինգի ենթարկելու նպատակով, ինչը օրենքի կոպիտ ու աններելի խախտում է և ենթակա պետք է լինի պատժման: Որպես ասվածի իրեղեն ապացույց Ձեզ եմ ներկայացնում նաև համապատասխան սպառնալիքներ պարունակող համացանցային հաղորդագրությունների «սքրինշոթերը» ու խնդրում ընթացք տալ գործին՝ չանտեսելով այն: Վերջին ժամանակներում հաճախ են հնչում հավաստիացումներ, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ շատ բան է փոխվել, կառուցողական մթնոլորտ է հաստատվել, նոր խաղի կանոններ են սկսել գործել՝ շատ ավելի մարդկային ու արդար: Եթե, իսկապես, հնչող հավաստիացումները համապատասխանում են իրականությանն, ապա թույլ տվեք հավատալու, որ հանցագործության մասին սույն հաղորդագրությունը չի անտեսվի, և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության: Միևնույն ժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ եթե քայլեր չձեռնարկվեն այս ամենի առնչությամբ, ապա ես կդիմեմ միջազգային կառույցներին՝ այլ ատյաններում արդարության փնտրտուքով, ինչի կարիքը, հուսամ, չի զգացվի, և արդարությունը կհաղթանակի: Զգուշացնում եմ նաև, եթե իմ, ընտանիքիս և հարազատներիս հետ մի բան պատահի, պատասխանատուն լինելու է Հայկազ Մակարյանը, Ջիվան Աբրահամյանը, Գևորգ Եղիազարյանն ու Արմեն Ալեքսանյանը: Նշեմ, որ այս հաղորդագրությունը իր բոլոր ապացուցողական նյութերով, (տեսանյութերով և սքրինշոթերով) կուղարվի ՀՀ Վարչապետին ՀՀ ոստիկանություն ՀՀ Գլխավոր Դատախազություն ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայություն ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպանին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն    

դիտվել է 141 անգամ
Լրահոս
Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am