Նիկոլ Փաշինյանը իր կաբինետը ձեւավորել է օրենքի խախտմամբ

Ուղիղ մեկ շաբաթ առաջ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ 12 նախարար նշանակեց եւ հայտարարվեց, որ կառավարությունը ձեւավորված է: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության անդամների 1/3-ը չի նշանակվի, քանի որ սպասվում են նախարարությունների կրճատումներ և օպտիմալացում: Այսպիսով Փաշինյանը իր կաբինետը ձեւավորեց օրնքի խախտմամբ: Խնդիրն այն է, որ Սահմանադրության 150-րդ հոդվածն ասում է, որ վարչապետը պետք է նախագահին առաջարկի թեկնածուներ նշանակել, իսկ կառավարության կազմը ձևավորված է, եթե նշանակվել են երկու երրորդը։ Մինչդեռ մենք տեսանք որ վարչապետը բացի 12 նախարարների եւ երկու փոխվարչապետերի թեկնածություններից այլ գերատեսչությունների ղեկավար պաշտոններում թեկնածուներ չէր ներկայացրել նախագահին: Ըստ օրենքի՝ վարչապետը իր նշանակման հնգօրյա ժամկետում պետք է առաջարկի բոլոր նախարարների ու փոխվարչապետների թեկնածուներին, իսկ կախված որոշակի հանգամանքներից՝ կառավարության անդամների մի մասի նշանակումը կարող է ձգձգվել: Հենց այդպիսի իրավիճակում հստակության համար էլ սահմանված է, որ երբ երկու երրորդը նշանակված են, ապա կառավարությունը համարվում է ձևավորված: Կառավարության կազմավորումը սահմանված է Սահմանադրության 150-րդ, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածներով: Ըստ ՀՀ Սահմանադրության, «Կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակվելուց հետո 15-օրյա ժամկետում։ Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին, իսկ նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է առաջարկված թեկնածուներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան: Դրանից հետո Սահմանադրական դատարանը քննում է դիմումը և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում վերոնշյալ հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով»: Սահմանադրությունը հստակ ամրագրում է, որ իր նշանակումից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում պարտավոր է նախագահին ներկայացնել բոլոր փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Նույնը ամրագրված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածով: Նույն հոդվածում նշվում է, որ կառավարությունը համարվում է : Թվում է, թե սա փոքրիկ հարց է, մանրուք եւ քննարկման ոչ արժանի հարց, իրականում, սա ցույց է տալիս Փաշինյանի թիմի սնանկությունը: Չկա մի պաշտոնյա՝ վարչապետից սկսած արդարադատության նախարարից վերջացրած, որը պրոֆեսիոնալ է, որը չի ոտնահարում Մայր օրենքը, որն ի վերջո վեր է դըմ-դըմփ-հու-ի մակարդակից: Անի Սահակյան

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am