Մեծ խաղի փոքրիկ դետալները

Արցախի ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող սրընթաց զարգացումների հետ կապված նախ մի քանի փաստ արձանագրենք, հետո կանցնենք դետալներին ու դրանց միջոցով կկազմենք մեծ խաղի ամբողջական պատկերը։ Խաղ, որի խաղավարը Միացյալ Նահանգներն է, վեկտորն ուղղված է Ռուսաստանի դեմ, թիրախն Իրանն է, ԱՄՆ գործընկերները՝ Թուրքիան ու Ադրբեջանը,օգտագործվողը՝ Հայաստանը, Ադրբեջանին տրվելիք բոնուսը՝ Արցախը։ «Չոր» փաստերը 1.Հունվարի 16–ին Փարիզում ավելի քան 4 ժամ բանակցում են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները՝ միջնորդ երկրների օժանդակությամբ։ Դա Մնացականյանի ու Մամեդյարովի հերթական հանդիպումն էր։ Դրանից հետո անմիջապես շրջանառության մեջ է դրվում «ժողովուրդներին պատրաստենք խաղաղության» բանաձևը։ Հայաստանի հանրայինը սկսում է քիրվայություն քարոզել, իսկ Ալիևը չի խոսում Երևանը գրավելու մասին, բայց պնդում է Ստեփանակերտի թեման։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ցույց տալ, թե, իբր, Արցախի հարցով բանակցություններ չկան։ 2.Հունվարի 19–ին ԵՄ արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակը հայտարարություն է տարածում՝ հույս հայտնելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կիրականան, և հակամարտությունը կկարգավորվի։ Նա էլ է խոսում «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» թեմայով։ 3.Հունվարի 19–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորում է Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ ու կրկին կոչ անում լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ 4.Հունվարի 22–ին Դավոսում հանդիպում են Փաշինյանն ու Ալիևը։ Փաշինյանն իրեն հավատացող հպարտ քաղաքացիներին այդ հանդիպումը բացատրում է «էդպես ստացվեց»–ով։ Ալիևը Փաշինյանի հետ նկարում շողում է ուրախությունից։ 5.Հունվարի 23–ին հեռախոսազրույց են ունենում ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը և Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Բոլթոնի հետ Արցախի հարց չի քննարկվել։ Դետալները Սատանան միշտ դետալների մեջ է լինում։ Տվյալ դեպքում բացառություն չի եղել։ Որքան էլ Փաշինյանը թաքցնի, որ Արցախի հարցով ինքը ոչ թե բանակցում է, այլ պարզապես շփվում Ալիևի հետ, միևնույն է, փաստերն այլ բան են հուշում, իսկ դետալները ցույց են տալիս, թե ինչպիսի ինտենսիվություն կա բանակցային գործընթացում, ով է մոդերատորը, և ուր է տանում այս ամենը։ Շատ հստակ օրինաչափությամբ Մնացականյան–Մամեդյարով հանդիպումներին ու որոշակի պայմանավորվածություններին հաջորդում է Փաշինյան–Ալիև հանդիպումը որևէ այլ միջոցառման շրջանակներում, քանզի Փաշինյանի համար կարևորվել է ձևն, ու նա փորձում է դեմքը պահել՝ ցույց տալով, թե, իբր, հավատարիմ է իր հայտարարությանն ու բանակցություն չի վարում, այլ ընդամենը պատահաբար հանդիպում է Ալիևին։ Նույն օրինաչափությամբ ԱՄՆ ներկայացուցիչ Բոլթոնն է հայտնվում ասպարեզում, երբ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվում «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» և «պատմական կարծրատիպերից ձերբազատվելու» շրջանակներում։ Բոլթոնի մոդերատորությունն այս գործընթացում ակնհայտ է։ Ուշագրավ է, որ Ալիևի ու Փաշինյանի ջանքերով ՌԴ դերը նվազեցվել է հակամարտության կարգավորման գործում։ Եթե նախկինում խոսվում էր «Լավրովի պլանի» մասին, որը ենթադրում էր տարածքների վերադարձ, Արցախի ստատուսի որոշման մեխանիզմներ և խաղաղապահների (ենթադրաբար՝ ռուսական անձնագրով) տեղակայում, ապա այժմ բանակցային գործընթացը «Բոլթոնի պլանով» նախատեսված սցենարով է, ըստ որի՝ հակամարտությունը կարգավորվում է «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևով։ «Բոլթոնի պլանով» չի նախատեսվում Արցախի անկախ կարգավիճակ, քանզի այն պլանավորվում է թողնել Ադրբեջանի կազմում, չկան խաղաղապահներ, և կա միայն խաղաղության ու փողի խոստում։ Մեծ խաղը Ինչպես սկզբում էինք նշել, մեծ խաղի մեծ թիրախը Ռուսաստանն է, իսկ փոքր թիրախը՝ Իրանը։ Ամերիկացիները նույնիսկ Սիրիայի քրդերին «քցեցին»՝ հանուն թուրքական աշխարհի հետ ձեռք բերված հակաիրանական պայմանավորվածության և հանուն մեծ խաղի։ Այս խաղում Հայաստանը դարձել է մանրադրամ։ Դավադրությունների տեսության գիրկը չենք ուզում ընկնել, բայց փաստն այն է, որ Բոլթոնի պլանը մտել է գործնական հունի մեջ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո։ Նա գիտե՞ր, որ մտնելու է, թե՞ վարչապետ դառնալուց հետո ակամայից մտցվեց, «հերձումը» ցույց կտա։ Մեզ այս պահին պլանն է հետաքրքրում։ Այդ պլանում Հայաստանը զիջողի դերում է։ Փաշինյանը, բնականաբար, չի ուզում հայտնվել այդ դերում, բայց դատելով ամենից՝ կա՛մ չի կարողանում «ոչ» ասել, կա՛մ չի հասկանում խաղի իմաստը. երևի, երկուսը միասին։ Փաստը տվյալ դեպքում այն է, որ Փաշինյանն ինտենսիվորեն բանակցում է Արցախի հարցով, և այդ առումով երկրորդ կարծիք չի կարող լինել։ Եթե արդեն խոսվում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին, նշանակում է՝ դետալային փուլեր են անցել բանակցողները։ Ու հենց դա է մտահոգիչը։ Հաշվի առնելով Փաշինյանի անցյալը (դիլետանտ ընդդիմադիր լրագրող, որի քաղաքական հայացքները և արժեհամակարգը ձևավորվել են քիրվայական մթնոլորտում), վարչապետի կարգավիճակով վարվող նրա ներքին ու արտաքին քաղաքականությունը (ներսում՝ պառակտում, դրսում՝ զրո դաշնակիցներ), ինչպես նաև կառավարման ոճը (ուղիղ նայել ֆեյսբուքյան օգտատիրոջ աչքերին ու «լափշա» կախել նրա ականջներից, անել այն, ինչ խոստացել ես չանել ու խոստանալ այն, ինչի հակառակն ես անում կամ անելու), կարող ենք պնդել, որ նա մտել է վտանգավոր տիրույթ, ու դա է պատճառը, որ թաքցնում է իրականությունը։ Փաշինյանի համար բառերը և սեփական խոսքն ընդամենը մանիպուլյացիայի գործիքներ են։ Նրա ասածները, հետևաբար, պետք է հասկանալ հակառակ իմաստով։ Օրինակ՝ երբ երեկ Փաշինյանն ասաց, որ Բոլթոնի հետ խոսել է ամեն ինչից, բացի Արցախի հարցից, ապա հասկացողը հասկացավ, որ Բոլթոնի հետ Փաշինյանի զրույցը եղել է բացառապես Արցախի հարցի շուրջ։ Հատկապես որ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել Ալիևի հետ հանդիպումից անմիջապես հետո։ Թե մինչև ո՞ւր կարող է գնալ Փաշինյանն այս մեծ խաղի շրջանակներում, դժվար է ասել։ Մեկ բան ակնհայտ է, որ Ադրբեջանն արդեն լուծված է համարում Փաշինյանի հետ մինի պարտիան ու անցել է Կրեմլի հետ «ռազբորկային»՝ ատամ ցույց տալով վերջինիս ու առաջարկելով մոռանալ Ադրբեջանը ռուսական աշխարհաքաղաքական, անվտանգ և տնտեսական նախագծերում ներգրավելու մտադրությունից։ Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը Արցախի ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող ներկա գործընթացը շատ նման է 1997–1998թթ.զարգացումներին, բայց կա մեկ էական տարբերություն։ Այն ժամանակ դրսի ուժերը, ինչպես Լևոն Տեր–Պետրոսյանն էր սխալմամբ կարծում, չէին ճնշում Հայաստանին, որպեսզի մենք գնանք միակողմանի զիջումների։ «Փուլային» լուծման գնալը Տեր–Պետրոսյանի «բզիկն» էր, որը կյանքի կոչելով՝ նա այն ժամանակ փորձում էր փոխհատուցել ներքին լեգիտիմության սուր դեֆիցիտն ու զուգահեռաբար նաև առաջ մղել քիրվայական գաղափարախոսությունը։ Իսկ հիմա կա իրական ճնշում մեզ վրա, և լրիվ այլ ներքին ու արտաքին միջավայր։ Ինչ մնում է անձերին, ապա Փաշինյանը գործում է նույն տերպետրոսյանական գաղափարական տիրույթում, բայց, ի տարբերություն ՀՀ 1–ին նախագահի, նա անկեղծորեն չի բացվում հանրության առաջ ու առայժմ չի պատրաստվում գրել ի՛ր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղությունը»։ Փաշինյանն առերևույթ ռազմահայրենասիրություն է խաղում, բայց «տակից» բանակցում է մի պլանի շուրջ, որը նույնիսկ ավելի վատն է, քան Տեր–Պետրոսյանի տխրահռչակ «փուլային» տարբերակը։ Փաշինյանը դասեր է քաղել Տեր–Պետրոսյանի քայլերից ու դրա համար էլ չի ուզում հանրային լայն քննարկման առարկա դարձնել Արցախի հարցը և իր վարած բանակցության առարկան։ Փաշինյանն այլ՝ խաշային ու պարգևավճարային թեմաներով է զբաղեցնում հպարտքաղաքացիներին։ Աշակերտն, ըստ այդմ, գերազանցում է ուսուցչին։ Եթե այդպես չէ, ապա Փաշինյանը պետք է բացի փակագծերը և անկեղծ խոսի Հայաստանի հանրության հետ։ Հատկապես որ հայ ժողովուրդը նրան Արցախի հարցով մանդատ չի տվել, և հատկապես որ նա Տեր–Պետրոսյանի պես դոկտրինյոր չէ ու չունի կայուն աշխարհայացք, ինչը տվյալ դեպքում hօգուտ Փաշինյանի է խոսում։ Հիմա մեծ խաղ է սկսվել, ու բանակցային գործընթացը գաղտնի պահելն անհնար է։ Մեծ խաղին զոհ չգնալու համար այլ որակներ ու այլ մտածելակերպ են անհրաժեշտ կառավարող դասից։ Փաշինյանն այդ որակներն ու մտածելակերպը չունի։ Իսկ այն, ինչ ունի, վտանգավոր է մեր երկրի անվտանգության համար։ Կհասցնի՞ Հայաստանը, կախված է մեզանից։ Իսկ մինչ այդ եթե մեր երկիրը դիմացավ այս փորձությանը, ապա կարող ենք ասել, որ աշխարհում հրաշքներ լինում են։ 7or.am/

դիտվել է 208 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am