ՀՀ վարչապետի՝ Մոսկվայի հայտարարությունն ուներ լուռ իրավական հիմնավորում. Շահան Գանտահարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այն հայտարարությամբ, որ չի կարող բանակցություններ վարել Արցախի ժողովրդի անունից, քանի որ նրանց կողմից չի ընտրվել վարչապետ, փաստեց՝ իմաստազուրկ են Ադրբեջանի պնդումները, թե բանակցություններին պետք է մասնակցի, Ղարաբաղի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքը»: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: «Մոսկվայում վարչապետի կողմից կատարված հայտարարությունը, կարծում եմ ունի Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձի լուռ իրավական հիմնավորում։ Կարծում եմ՝ այստեղ նկատի է առնվել քաղաքական հետևյալ  տրամաբանությունը։ Ադրբեջանի հավանական պնդումներին եւ միջազգային ընտանիքի հուշումներին, թե բանակցություններին Արցախի մասնակցության դեպքում պետք է մասնակցեն «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչները եւս, վարչապետի այս մոտեցումով իմաստազրկվում են։ Ղարաբաղում նախապես ապրած ադրբեջանցիները մասնակցել են Ադրբեջանի նախագահական ընտրություններին, հետեւաբար Ալիեւը բոլոր հիմքերն ապահովել է ներկայացնելու նաեւ Ղարաբաղում ապրած ադրբեջանցիներին։ Այս դեպքում Արցախը ներկայանում է իբրեւ անկախ հանրապետություն եւ Արցախի ժողովուրդը բնականաբար չի մասնակցել ՀՀ ընտրություններին։ Հետեւաբար՝ պաշտոնական Ստեփանակերտն է, որը ներկայացում է ինքնորոշված ժողովրդին»,-ասաց Գանտահարյանը: Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Ես այդ բանակցություններում կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, ես չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունն այն պարզ պատճառով, որ Արցախի քաղաքացիները Հայաստանում ընտրություններին չեն մասնակցում, այսինքն՝ նրանք ինձ չեն ընտրել  վարչապետ, նրանք ընտրում են իրենց նախագահին, ունեն իրենց խորհրդարանը և կառավարությունը: Հենց այս պատճառով ես չեմ կարող Լեռնային Ղարաբաղի անունից բանակցել: Սա բոլորին է հասկանալի» ։

դիտվել է 338 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am